Պրոդյուսերներ Բորիս Խանչալյանի և Թինա Կանդելակիի ֆիլմը ռուսական վարձույթում 1 մլրդ ռուբլի է վաստակել
14 Ապրիլի 2025, 17:13

Պրոդյուսերներ Բորիս Խանչալյանի և Թինա Կանդելակիի «Батя 2. Дед» ֆիլմը ռուսական վարձույթում մեկ միլիարդ ռուբլի է վաստակել։ Այս մասին գրում է «Бюллетень кинопрокатчика» տելեգրամյան ալիքը:
Ըստ Կինոդահլիճներում ֆիլմերի ցուցադրությունների մասին տեղեկատվության միասնական դաշնային ավտոմատացված տեղեկատվական համակարգի (ЕАИС) ապրիլի 13-ի տվյալների՝ «Батя 2. Дед» ֆիլմի տոմսարկղային եկամուտը գերազանցել է 1 մլրդ ռուբլին։ Այս տվյալները ներառում են առաջիկա օրերի տոմսերի նախավաճառքի վճարները:
Ֆիլմի ռեժիսորը Իլյա Ուչիտելն է։ Ֆիլմում նկարահանվել են Վլադիմիր Վդովիչենկովը, Եվգենի Ցիգանովը, Ստաս Ստարովոյտովը, Նադեժդա Միխալկովան և այլք։ Ֆիլմի պրեմիերան կինոթատրոններում կայացել է 2025 թվականի ապրիլի 3-ին։