«Պրոֆեսոր Հենրիխ Մխիթարյան». գոլային փոխանցման հեղինակ է դարձել հայ ֆուտբոլիստը

26 Հոկտեմբերի 2023, 10:55

Սպորտ

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրում Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերն» ընդունել է ավստրիական «Զալցբուրգին» և հաղթել1:0 հաշվով։

19-րդ րոպեին աչքի է ընկել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։ Գոլային գրոհին մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Ինտերի» թվիթերյան էջը հրապարակել է Մխիթարյանի լուսանկարը հանդիպումից՝ գրելով.

«Պրոֆեսոր Հենրիխ Մխիթարյան»։