Պրոֆեսոր Վիգեն Մալխասյանի վարպետության դասը՝ Կուրսկում
16 Հունիսի 2024, 16:30
Մոսկվայի Ս.Պ. Բոտկինի անվան քաղաքային հիվանդանոցի բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ուրոլոգիայի թիվ 67 բաժանմունքի վարիչ Վիգեն Մալխասյանն իր գործընկերների համար վարպետության դաս է անցկացրել Կուրսկ քաղաքում:
Կուրսկի «Մեդասիստ» կենտրոնը դարձել է միջազգային ուրոլոգիական դպրոցի վայր։ Փորձի փոխանակում են կատարել ամենաբարձր կարգի փորձագետները։
Դասընթացը վերաբերել է ուրետերոռենոսկոպիկ մեթոդին։ Դրա առանձնահատկությունն այն է, որ վիրաբույժը կարող է քարը հեռացնել երիկամի ցանկացած հատվածից՝ առանց կտրվածքների։