Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

661.000 մարդ բանկոմատի դիմաց. կենսաթոշակառուների հաջորդ տարվա փորձությունը.«Ուշադրությունից դուրս»

14 Դեկտեմբերի 2025, 12:00


Հաջորդ տարի Հայաստանում 63 տարեկանից սկսած բոլոր քաղաքացիները պարտադրված կլինեն բանկում հաշիվ բացել և բանկային քարտ ստանալ։ 2026 թվականից ՀՀ-ում բոլոր տեսակի կենսաթոշակներն ու նպաստները տրվելու են բացառապես անկանխիկ եղանակով։

Մոտ 661․000 մարդ, որոնց թվում՝ 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներ, սահմանափակ շարժունակությամբ տարեցներ, հաջորդ տարվանից սկսած պետք է դուրս գան փողոց, գտնեն բանկոմատ, տեղադրեն քարտը, մուտքագրեն քառանիշ ծածկագիրը։ Կամ էլ իրենց քարտը վստահեն անծանոթ ու կասկածելի երիտասարդներին։

Սահմանափակ շարժունակության հետ կապված խնդիրներից զատ, մեկ այլ հարց էլ կա։ Տասնամյակներով թոշակը փոստատարի միջոցով տանը ստացած շատ տարեցներ դժվար թե միանգամից կսովորեն բանկոմատից օգտվելու ձևը։

Կառավարությունում անգամ չեն կողմնորոշվում, թե երբ պետք է գործի օրենքը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստին նշեց, որ օրենքը գործելու է 2026 թվականի ապրիլի 1-ից, սակայն Փաշինյանը կարգադրեց, որ հենց հունվարի 1-ից այն ուժի մեջ մտնի։

Այս խնդրին զուգահեռ՝ Փաշինյանը հայտարարել է, որ 63 տարեկանը ոչ թե թոշակի գնալու, այլ բիզնես անելու համար լավ տարիք է։ Ըստ փորձագիտական հանրության՝ այսպիսի հայտարարությունները արվում են թոշակի անցնելու տարիքային շեմը բարձրացնելու համար։

AlphaNews-ի հետ զրույցում մեր բանախոսները նշել են, որ անկանխիկ եղանակով թոշակի տրամադրման տարբերակը հավելյալ խնդիր է դառնալու թոշակառուների համար, որոնց կենսաթոշակի չափը մեր տարածաշրջանում ամենացածրն է։