Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Թուրքիան կրկին սատարել է Փաշինյանին

24 Մայիսի 2024, 12:25

(Սրբազանի դեմ իրականացված հոգեբանական օպերացիան չի կարող անհանգստություն չառաջացնել)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Հիշո՞ւմ եք, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը դեռ 2020 թվականի պատերազմից առաջ ասում, որ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում այնքան մեծ է, որ կարող է կանխել պատերազմը։ «Կարծում եմ, որ Ռուսաստանն ունի բոլոր լծակները պատերազմը կանխելու համար, և ես չեմ կարող հավատալ, որ Ռուսաստանը կհրաժարվի օգտագործել այդ լծակները պատերազմը կանխելու համար», — ասել էր Փաշինյանը դեռ 2018 թվականի ամռանը։

Հիշեք, թե ինչպես 2019 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ եթե մոտ ապագայում Արցախում պատերազմ սկսվի, ապա դրա պատասխանատվությունը կրելու են ոչ ինքը, ոչ նույնիսկ Իլհամ Ալիևն ու Ռեջեն Թայիփ Էրդողանը, այլ, նրա բնորոշմամբ՝ «Արցախում և Հայաստանում գործող դավադիր ուժերը»։
Հիշո՞ւմ եք, թե ինչպես 2023 թվականին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներից առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստերի ժամանակ հաճախ էր ասում, որ «Արցախում կարող է էթնիկ զտում տեղի ունենալ»։

Իրադարձությունների հետագա ընթացքը պետք է ապացուցեր, որ Փաշինյանի բոլոր հայտարարությունները մեկ մեծ տեղեկատվական-հոգեբանական օպերացիայի մաս են կազմում։ Փաստացի բազմաթիվ ապացույցներ կան, որ «տոքսիկ» գաղափարները նետվել էին հասարակական-քաղաքական դիսկուրսի մեջ՝ ապագայում դրանց վրա հղում անելով՝ սեփական անգործությունն արդարացնելու համար (ինչպես 2020 թվականի պատերազմի դեպքում, 2023 թվականի էթնիկական զտումների դեպքում) կամ նպատակային դիվերսիաներն արդարացնելու համար (ինչպես, օրինակ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, երբ Արցախը ճանաչվեց Ադրբեջան իմաս) հենց այս գործոններով:

Պատահական չէ, որ Փաշինյանն այսօր բացեիբաց, ԱԺ ամբիոնից ասում ՝ Ռուսաստանը մասնակցել է 2020 թվականի պատերազմի նախապատրաստմանը (սա ասում է՝ չնշելով կոնկրետ ՀԱՊԿ անդամ-ի, բայց իշխանությունների տեղեկատվական քաղաքականության ողջ տրամաբանությունը հենց այս մասին է խոսում), պատահական չէ, որ իշխանություններն Արցախի վերնախավին մեղադրում են Ղարաբաղից հայերի արտագաղթի և 2020-ին ու 2023-ին Բաքվի հետ բանակցություններից հրաժարվելու մեջ։

Մենք գործ ունենք քաղաքական ալիբիի նպատակաուղղված ստեղծման հետ, որը ստեղծվել է հենց նրա համար, որ այս օրերին, երբ «ամեն ինչ ավարտված է», իրենք կարողանան անդրադառնալ և ասել, որ, օրինակ, էթնիկ զտումներն անխուսափելի էին, քանի որ պաշտոնական Ստեփանակերտը հրաժարվել էր բանակցել Բաքվի հետ, թեպետ Երևանից անընդհատ զգուշացումներ էին հնչում։ Այս ամենը դասական տեղեկատվական-հոգեբանական օպերացիա է:

Անցած տարիների փորձը ստիպում է մտածել, որ նման տեղեկատվական և հոգեբանական գործողություններ կարող են կրկնվել նաև ապագայում։ Ավելին, հաշվի առնելով Հայաստանում առկա ստատուս քվոն պահպանելու Թուրքիայի բացահայտ շահագրգռվածությունը (որն առավել ցայտուն դրսևորվեց 2021թ. փետրվարին՝ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին ՀՀ գլխավոր շտաբի հայտարարությունից հետո), մտահոգիչ է այս օրերին Թուրքիայից եկող տեղեկատվությունը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի զարմիկ Զենգիզ Էրիկին պատկանող թուրքական «SüperHaber.com» էլեկտրոնային լրատվամիջոցը հոդված էր հրապարակել հետևյալ վերնագրով. «Ո՞վ է սպանելու Բագրատ սրբազանին… Մեղքը գցելու են թուրքերի վրա»։
Եվս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ ցանկացած քաղաքական ուժ, անհատ քաղաքական գործիչ կամ նույնիսկ քահանա, եթե իրեն թույլ է տալիս մտածել, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը կարող է և պետք է փոխվի, պետք է հասկանա, որ դրանով մարտահրավեր է նետելու ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Մեծ Բրիտանիային, Ադրբեջանին ու Թուրքիային…
Այս նյութին պետք է լուրջ վերաբերվել նաև համաշխարհային քաղաքականության մեջ տիրող մթնոլորտի պատճառով, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրապարակավ ասում է, որ եվրահանձնակատարներից մեկի հետ հեռախոսազրույցի ժամանակ, պաշտոնյան թվարկել է մի շարք միջոցներ, որոնք կարող են ձեռնարկել արևմտյան քաղաքական գործիչները, եթե «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա նախագահի վետոն արգելի, և թվարկելով այս միջոցները, նա ասել է. «Տեսա՞ք Ֆիցոյի հետ ինչ եղավ և պետք է շատ զգույշ լինեք»:

Մտածե՛ք այդ մասին…»։