Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Ադրբեջանական գազը կփոխարինի՞ ռուսականին

12 Հուլիսի 2024, 12:50

 

(Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները Բաքվին տալիս ՀՀ վրա ազդեցության ևս մեկ լծակ)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Յուրաքանչյուր իշխանական խմբավորում ունենում է կերպարներ, որոնց օգնությամբ ղեկավարությանը անհրաժեշտ թեզերը նետվում են հասարակական-քաղաքական դիսկուրս, բացվում են «Օվերտոնի պատուհաններ», հնչեցվում են մարտավարական ու ռազմավարական ծրագրեր։

Հայկական իրականության շրջանակներում այդ կերպարներից է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը։ Սա այն մարդն է, ով առաջիններից էր, որ ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, ով հիմնավորում էր Վլադիմիր Պուտինին ձերբակալելու անհրաժեշտությունը վերջինիս Հայաստան այցի դեպքում, իսկ ահա հիմա այդ նույն անձը հասել է ռուսական գազից հրաժարվելու թեմային։

Պատգամավորը բառացիորեն հայտարարել է հետևյալը. «…Հայաստանը պիտի ամբողջովին հրաժարվի ռուսական գազից, որ վերջապես լիարժեք կարողանա անկախ ապրել…»

Ի՞նչ են նշանակում գործնականում պատգամավորի հայտարարությունները

Հայաստանն այսօր գազի սպառման շուրջ 65%-ը ստանում է Ռուսաստանի Դաշնությունից, և սպառում է հիմնականում այդ գազը։ Եթե ՀՀ-ն ամբողջությամբ անջատվի ռուսական գազից, ապա այն պետք է փոխարինվի ադրբեջանական գազով (ըստ Ալեն Սիմոնյանի՝ մենք փաստացի արդեն օգտագործում ենք Ադրբեջանի գազը, թեև նա հստակ չի բացատրում, թե ինչպես է դա տեղի ունենում)։ Եվ խնդիրը ոչ միայն այն է, որ ենթակառուցվածքային հնարավորությունները թույլ չեն տա Հայաստանին փոխհատուցել ռուսական գազը իրանական գազով, այլ նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Երևանին գնել իրանական գազ, իսկ պաշտոնական Թեհրանն ինքը գազ չի վաճառի Վաշինգտոնի վերահսկողության տակ գտնվող Հայաստանին։

«Անկախություն» ստանալով ռուսական գազից՝ Հայաստանը կախվածության մեջ է ընկնելու ադրբեջանական գազից, իսկ Մելքոնյան Գագիկը, Սիմոնյան Ալենը, Գրիգորյան Արմենը և մյուսները կսկսեն հասարակությանը համոզել, որ ադրբեջանական գազի օգտագործման հետ խնդիր չկա, չի եղել և չի էլ կարող լինել:
Պաշտոնական Բաքուն, արձանագրելով Հայաստանի կախվածությունն իր էներգառեսուրսներից, միանգամայն սպասելիորեն քաղաքական բնույթի պահանջներ կառաջարկի Երևանին, որոնց կատարման դիմաց միայն կհամաձայնի գազ մատակարարել Հայաստանին։ Օրինակ՝ Բաքուն կարող է պահանջել տասնյակ հազարավոր ադրբեջանցիների բնակեցում Երևանում։

Որից հետո, միանգամայն սպասելի կլինի, որ երկրում սկսվեն ազգամիջյան բախումներ, որոնք հրահրված կլինեն ադրբեջանցիների կողմից, իսկ Ադրբեջանը կհայտարարի, որ Հայաստան է մտցվելու թուրք-ադրբեջանական զորախումբ՝ ադրբեջանցիների անվտանգությունն ապահովելու համար։ Հակառակ դեպքում Հայաստանը գազ չի ստանա Ադրբեջանից։ Ի՞նչ եք կարծում, Մելքոնյան Գագիկն այդ ժամանակ «կողմ» կլինի, թե՞ «դեմ» թուրք-ադրբեջանական զորքերի մուտքին։
Մելքոնյանի խոսքերին պետք է ավելի քան լուրջ վերաբերվել, քանի որ հենց նման գործիչների միջոցով է հանրությանը սովորաբար տեղեկացվում մոտալուտ ապոկալիպսիսի մասին…
Մտածե՛ք այդ մասին…»։