Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Ադրբեջանը կրկին խաբե՞լ է Փաշինյանին. ինչպիսի անակնկալ…

21 Դեկտեմբերի 2023, 11:40

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Մինչ Նիկոլ Փաշինյանը հերթական հարցազրույցն էր տալիս Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, Ադրբեջանից գալիս էին տեղեկություններ, որոնք հաստատում էին ամենաբացասական սպասումները՝ Բաքուն ցանկանում է Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքել ՝ չճանաչելով ՀՀ տարածքային ամբողջականությունը, չիրականացնելով պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա։

«Ադրբեջանը մեծ խոչընդոտ չի տեսնում հարևան Հայաստանի հետ կայուն խաղաղության ապահովման համար և կարծում է, որ սահմանների որոշման հարցը կարող է լուծվել առանձին»,-նախօրեին Լոնդոնում ասել էր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ընդգծելով, որ սահմանի հարցը, սահմանազատման հարցը պետք է տարանջատվի խաղաղության պայմանագրի քննարկումներից։

Եթե Հաջիևի խոսքերը «դիվանագիտականից» թարգմանենք ավելի հասկանալի լեզվի, ապա կարող ենք եզրակացնել, որ մի շարք հայ փորձագետների, քաղաքական և պետական գործիչների վատագույն ենթադրություններն իրականանում են. Ադրբեջանը պահանջում է ոչ միայն «խաղաղության պայմանագրի» ստորագրում առանց միջազգային երաշխավորների, այլ նաև ձգտում է, որպեսզի սահմանների սահմանազատման հարցը լուծվի «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո։
Այլ հավասար պայմաններում կարելի էր ասել, որ վերը նշվածը Ադրբեջանի պահանջն է, իսկ Հայաստանը պետք է ձևակերպի իր բանակցային օրակարգը, սակայն անցած տարիների դառը փորձը ցույց է տալիս, որ փաշինյանական Հայաստանի օրակարգը Բաքվի և Անկարայի պահանջների իրականացումն է։ Բոլոր պահանջների՝ Արցախը Ադրբեջանի կազմում թողնել, պետական խորհրդանիշներից աստիճանական հրաժարում, հայկական ինքնության հիմքերի հրաժարում և այլն:

Առանց սահմանը սահմանազատելու «խաղաղության պայմանագրի» ստորագրումը ազգային նոր ողբերգություն կլինի: Ադրբեջանի ձեռքերն այս դեպքում բաց կլինի նոր ագրեսիայի համար՝ սահմանազատման գիծ սահմանելու պատրվակով, խաղաղություն հաստատելու պատրվակով։ Առանց սահմանազատման խաղաղության պայմանագիրը կհանգեցնի նաև 2020-2022 թվականներին կորցրած տարածքների վերջնական կորստին՝ Վարդենիսի, Ջերմուկի, Սիսիանի և Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում։

Ուղեղը տրված է մարդուն, որպեսզի նա մտածի, կարողանա իրադարձություններն ու փաստերը տրամաբանական շղթայի մեջ դասավորի ու կարողանա կանխատեսել զարգացումները: Դեռ հոկտեմբերին մենք Ձեզ հետ խոսում էինք այն մասին, որ Իլհամ Ալիևը չի ճանաչում ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ հրաժարվում է ճանաչել ոչ միայն հայկական 29 800 քառակուսի կիլոմետրը, այլև սեփական 86 600 քառ. կմ.: Ալիևը ցանկանում է սահմանազատում անել իր պայմաններով` դրանից բխող բոլոր հանգամանքներով:
Ակնհայտ է, որ այսօր Փաշինյանի վրա ճնշում է գործադրվում, առաջին հերթին, Բաքվի և Անկարայի կողմից, որպեսզի նա ստորագրի «խաղաղության համաձայնագիրը» ոչ միայն առանց այս փաստաթղթի համար միջազգային երաշխավորների, այլ նաև առանց սահմանազատման, իսկ «խաղաղության համաձայնագիր» առանց սահմանազատման ստորագրելը՝ պատմական չափերի ողբերգություն է, որը նշանակում է Հայաստանի վերջը: Ավելին, Բաքուն չի ժխտում, որ Հայաստանի դեմ պայքարի հաջորդ փուլը լինելու է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նախագծի իրականացումը, այսինքն՝ Հայաստանի տարածքում Բաքվի կողմից վերահսկվող քվազիպետության ստեղծումը։ Ալիևի քաղաքական նախագծի հիմքը, որով նա 2024-ին կգնա արտահերթ ընտրությունների, կլինի «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը:

Ողբերգական պարադոքսն այն է, որ Հայաստանի ղեկավարությունն «այնքան հմտորեն» խաբվեց, որ իրավիճակը հասցրել է մի կետ, երբ Բաքուն հրաժարվում է «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց (թեև արդեն ստացել է ողջ Արցախը), շանտաժի է ենթարկում ՀՀ-ին ռազմական գործողությունների հնարավոր վերսկսմամբ` պահանջելով Երևանից համաձայնել ստորագրել «խաղաղ համաձայնագիր» առանց միջնորդների և առանց սահմանազատման, իսկ պաշտոնական Երևանն ավելի լավ բան չի գտնում, քան դրա մասին բողոքելը միջազգային լրատվամիջոցների էջերում։

Այսպես, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը դժկամ է խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում։ Փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ խաբվեց, և երբ նա Գրանադայում «հպարտ մենության» մեջ, ստորագրեց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող փաստաթղթում:

Այսպես, Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը դժկամ է խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու հարցում։ Փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ խաբվեց, և երբ նա Գրանադայում «հպարտ մենության» մեջ, ստորագրեց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող փաստաթուղթը, նա բացարձակապես ոչինչ չստացավ դրա դիմաց, ու Բաքուն չհրաժարվեց իր ոչ մի պահանջից.
1. «Խաղաղության պայմանագիր» առանց երաշխավորների
2. Սահմանազատում «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո
3. Հայաստանի տարածքով միջանցք
4. Միջանցք, որի տրանսպորտային ենթակառուցվածքը կկառուցվի հենց Հայաստանի հաշվին։

2022 թվականին Պրահայում համաձայնվելով Արցախի հանձնմանը, և Գրանադայում ստորագրելով Արցախը պաշտոնապես Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթը՝ Փաշինյանը և իր թիմն այս որոշումը պայմանավորեցին «Հայաստանի տարածքային ամբողջականությունն ապահովելու» ցանկությամբ։ Հայաստանի շուրջ վերջին գործընթացները ցույց են տալիս՝ Փաշինյանի ռազմավարությունը, որը կառուցված էր Բաքվի բոլոր պահանջներն իրականացնելու գաղափարի շուրջ, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի այս կամ այն դիրքորոշումը չընկալի որպես սադրանք և պատերազմի պատճառ, ձախողվեց:

Ոչ ոք չպետք է կասկածի, որ Բաքվի վերջնական պահանջը, որի կատարումը «թույլ չի տա նոր պատերազմ», լինելու է Փաշինյանի կողմից սեպտեմբերի 28-ին Սամվել Շահրամանյանի կողմից ստորագրած փաստաթղթի նման մի նոր հրամանագրի ստորագրում՝ արդեն ՀՀ պետականության կազմալուծման մասին: