Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ադրբեջանը «զրոյացրեց» Նիկոլ Փաշինյանի ասուլիսը

03 Սեպտեմբերի 2024, 12:12

(Իսկ ինքը՝ Փաշինյանը, շարունակում է «զրոյացնել» ՀՀ կարգավիճակը)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օգոստոսի 31-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հերթական մամուլի ասուլիսը: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նա փորձել է «կարմիր թելով» անցկացնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր» ստորագրելու Հայաստանի պատրաստակամության, «խաղաղության դարաշրջան» բացելու, «խաղաղության խաչմերուկ» նախագիծն իրականացնելու պատրաստակամության մասին։
Ի թիվս այլ բաների, Փաշինյանը հայտարարել է այն մասին, որ Երևանը պատրաստ է «նույնիսկ վաղը» Ադրբեջանի հետ ավտոմոբիլային երթևեկություն բացել, Բաքվին առաջարկել է խաղաղության պայմանագիր կնքել այդ փաստաթղթի արդեն համաձայնեցված հոդվածների հիման վրա, չի բացառել Հայաստանի մասնակցությունը նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք COP29 կլիմայական գագաթնաժողովին, ինչպես նաև առաջ է քաշել բանաձև, ըստ որի, «սահմանազատման գործընթացից հաղթողներ կամ պարտվողներ պետք չէ փնտրել», ինչպես նաև դրական է գնահատել այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման հանձնաժողովները ստորագրել են «Համատեղ գործունեության կանոնակարգը»։

Բայց պաշտոնական Բաքուն ինչպես արձագանքեց Փաշինյանի թեզերին․

1. Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ սահմանազատման հանձնաժողովի շուրջ Երևանի և Բաքվի պայմանավորվածությունը «բավարար է ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանից դուրս բերելու համար»:

2. Նույն Հաջիևը հայտարարել է նաև Հայաստանի զինված ուժերի զարգացման վրա սահմանափակումներ մտցնելու անհրաժեշտության մասին: «Հայաստանը օկուպանտ պետություն էր։ Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նայենք միջազգային հարաբերությունների համակարգին, ապա կտեսնենք, որ օկուպանտ և ագրեսոր պետությունները շատ քիչ են, և դրանցից մեկը Հայաստանն է», — ասել է Հաջիևը:

Ադրբեջանական կողմն ընդամենը մի քանի օրվա ընթացքում մի քանի հայտարարություններով զրոյացրեց Փաշինյանի ողջ ասուլիսը՝ հերթական անգամ ցույց տալով, որ ներկայիս բանակցային ձևաչափի շրջանակներում (ֆորմալ առումով ՝ առանց միջնորդների, բայց իրականում Թուրքիայի վերահսկողության տակ), առանց Հայաստանի դաշնակիցների առկայության, «խաղաղության դարաշրջանը» Հայաստանի համար կարող է վերածվել սեփական մահախոսականը գրելու գործընթացի..

Կարևոր է հասկանալ նաև այն՝ ՀՀ բանակցային դիրքը թուլացել է նաև այն պատճառով, որ պաշտոնական Երևանն ինքն է ոչնչացրել իր խորը էշելոնացված պաշտպանական համակարգը։ Ոչնչացրել է Արցախը հանձնելով։ Հայերին թողնելով առանց Արցախի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ՝ առանց հայերի։

Մի շարք փորձագետներ դեռևս 2022 թվականի գարնանը զգուշացնում էին և երկրի իշխանություններին, և հայ հասարակությանը, որ Փաշինյանի հայտարարությունները «Արցախի կարգավիճակի մասով սպասումների նշաձողն իջեցնելու» պատրաստակամության մասին կհանգեցնեն նրան, որ Հայաստանի կարգավիճակի նշաձողը կիջնի։ Արդյունքում, ամեն ինչ այդպես էլ տեղի ունեցավ, և Փաշինյանի կողմից ԱԺ-ում արված այս հայտարարությունից մեկ ու կես տարի անց Հայաստանի կարգավիճակը իջավ մի պետության մակարդակի, որի տարածքը օկուպացված է ագրեսիվ հարևանի կողմից, որը պահանջում է նաև փոխել երկրի Սահմանադրությունը, հրաժարվել Հայաստանի ԶՈւ վերազինումից, և որը պահանջում է իր վերահսկողության տակ դնել ՀՀ տարածքով հաղորդակցությունները։

Այս ամենը Փաշինյանի՝ Արցախը հանձնելու որոշման հետևանքն է։ Փաշինյանն ու Ալիևն այսօր փաստացի համատեղ նախապատրաստում են ՀՀ նոր կապիտուլյացիան, որը Բաքվին թույլ կտա վերջնականապես կենտրոնանալ «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական նախագծի իրականացման հարցի վրա:

Մտածե՛ք այդ մասին…»։