Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ալավերդի՝ հակաժողովրդավարության բաստիոնը

06 Դեկտեմբերի 2023, 12:21

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

(Փաշինյանը կրկնում է 2018-ի իրադարձությունները հրահրած սխալները)

Իհարկե, 2018-ի գարնանը Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացներին մասնակցում էին նաև արտաքին ուժեր, սակայն ինքնախաբեություն կլիներ չընդունել, որ 2018-ին իշխանությունը փոխվեց «հեղափոխական ճանապարհով», այդ թվում նաև այն պատճառով, որ այլ մեթոդներով անհնար էր հասնել իշխանափոխության, և, օգտվելով տարաձայնություններից, այդ թվում՝ իշխող վերնախավում, գործընթացին միջամտեցին նաև արտաքին խաղացողները, իսկ հայ ժողովուրդը որպես իշխանություն ընդունեց «փողոցային ակտիվիստներին»։

Հիմա այս իշխանությունը, ի դեմս Փաշինյանի, կրկնում է իր նախորդների սխալները և ժողովրդին զրկում երկրի քաղաքական կյանքի վրա ազդելու ինստիտուցիոնալ մեթոդներից։ Քաղաքական ու ոստիկանական ապօրինությունները հենց այն է, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին Ալավերդիում:

Դեկտեմբերի 5-ին Ալավերդիում հրավիրվել է ավագանու արտահերթ նիստ։ Դրան մասնակցում էին ավագանու 27 անդամներից 14-ը, որոնցից 13-ը «ՔՊ» խմբակցության անդամներ էին, իսկ մեկը Սիմոն Զախարովն էր, ով լքել էր «Ապրելու երկիր» խմբակցության շարքերը և դարձել էր «անկախ»։ Ավագանու 14 անդամները միաձայն քվեարկեցին և անվստահություն հայտնեցին «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արկադի Թամազյանին, որից հետո քաղաքապետ ընտրվեց Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող Դավիթ Ղումաշյանը։

Ալավերդցիները վաղ առավոտից հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ։ Նրանք բողոքի ակցիա էին անցկացրել՝ ի պաշտպանություն գործող քաղաքապետի։ Այնտեղ են տեղակայվել նաև ոստիկանական ուժեր։ Իրավապահները թույլ չէին տալիս ցուցարարներին մուտք գործել քաղաքապետարան, ու «ոստիկանա-քաղաքական բեսպրեդելը» ավարտվեց իշխանությունների ցանկալի արդյունքով։

Ընդհանրապես, «ժողովրդավարության բաստիոնում» ակնհայտ ճգնաժամ է՝ ՏԻՄ-երի ղեկավարների պաշտոններում «ՔՊ»-ի ներկայացուցիչների ընտրության հարցում, և ժամանակ առ ժամանակ Ալավերդու գործընթացի նման իրավիճակներ են տեղի ունենում Հայաստանի տարբեր քաղաքներ: Աշնանային ընտրություններից հետո նման իրավիճակ ստեղծվեց Ախուրյան համայնքում, որտեղ Փաշինյանի կուսակցությունը պարտվեց ընտրություններում, բայց կարողացավ ռևանշի հասնել՝ օգտագործելով պայքարի ոչ ընտրական մեթոդներ։

Տեղական ինքնակառավարման մարմնում իշխանության «ռեյդերային զավթում» նախկինում տեղի է ունեցել նաեւ Վանաձոր քաղաքում: Քաղաքի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ալսանյանը շուրջ 2 տարի կալանքի տակ է պահվում, քանի որ նա չի հրաժարվում ժողովրդի տված մանդատից։

Ալավերդիում ստեղծված իրավիճակը մի շատ ուշագրավ նրբերանգ ունի. այս քաղաքում Փաշինյանի կուսակցությունը հնարավորություն չէր ունենա հասնելու իր նպատակին, եթե չհասցներ «իր կողմը գրավել» ավագանու անդամներից մեկին «Ապրելու երկիր» խմբակցությունից: Հենց նրա ձայնը որոշիչ դարձավ և օգնեց անվստահություն հայտնել «Ապրելու երկիր»-ը ներկայացնող գործող քաղաքապետ Թամազյանին։

Իրավիճակի զավեշտալին այն է, որ նույն կուսակցությունը 2021 թվականին Վանաձորում օգնեց Փաշինյանին իշխանությունից զրկել Մամիկոն Ասլանյանին։

Նույն խառնաշփոթը ժամանակին եղել է Վեդի քաղաքում։ Հիշեցնենք, որ 2021 թվականի դեկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները չկարողացան համակերպվել Վեդի քաղաքում կայացած ընտրություններում պարտության հետ։
Արդյունքում, երկար «քաղաքական ռազբորկաներից» հետո «ՔՊ» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածուները և Արամ Սարգսյանի կուսակցության բոլոր թեկնածուները ինքնաբացարկ հայտնեցին՝ ըստ էության պարտադրելով նոր ընտրություններ։

Տարբեր վարկածներ կան, թե ինչու է Փաշինյանը գնում նման քայլերի, ի թիվս այլ բաների, տեղական ինքնակառավարման մարմիններում անօրինականությունն ընկալվում է որպես արտահերթ ընտրությունների նախապատրաստում՝ ԱԺ ընտրություններից առաջ տեղական ինքնակառավարման համակարգում հաստատված է քաղաքական մենաշնորհ։

Սակայն այս իրավիճակում կարևոր է նաև, որ այդ գործողություններն ուղղակիորեն հակասում են իշխանության ներկայացուցիչների ասածներին՝ ովքեր պնդում են, որ «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է»։ Բաստոնը, ի թիվս այլ բաների, առանձնանում է նրանով, որ ժողովրդի ձայնը որոշիչ նշանակություն ունի ինչպես հանրապետական, այնպես էլ մարզային մասշտաբով կառավարման մարմինների ձևավորման գործում։ Փաշինյանը ցույց է տալիս, որ թքած ունի ժողովրդի ձայնի վրա, այն մարդկանց, ովքեր օգնել են իրեն իշխանության գալ:

Հատկանշական է նաև, որ այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում, արևմտյան տարբեր ինստիտուտների և կառույցների աչքին է, բայց նրանք շարունակում են լռություն պահել և իրենց վերաբերմունքը չեն արտահայտում «ժողովրդավարության բաստիոնի» այս կերպարանափոխություններին։

Արեւմտյան կառույցները «չեն նկատում», որ, օրինակ, Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի դահլիճում, որ ընդհանրապես կալանքը դարձել է քաղաքական պայքարի մեթոդ, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որ նույն ՏԻՄ ընտրությունները վերածվել են ֆարսի, որտեղ իշխանությունը գործում է «Կարևոր չէ՝ ինչպես ենք քվեարկել, կարևոր է՝ ինչպես ենք հաշվում» սկզբունքով։ Նրանք տեսնում են այս ամենը («նրանք»՝ դա տասնյակ դեսպաններ են և հարյուրավոր արևմտյան հասարակական կազմակերպություններ և արևմտյան տարբեր կառույցների ներկայացուցչություններ)։

Իհարկե, հուսահատվելու իմաստ չկա, այսպես թե այնպես մեզ է մնում պաշտպանել մեր երկիրը, այլ ոչ թե արտաքին ուժերին, բայց կարող ենք փաստել, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսելը ոմանց համար միայն գործիք է։ Գործիք՝ սեփական շահերի առաջմղելու, այլ մարդկանց, այլ ազգերի և այլ պետությունների հաշվին։ Սրանից նեղանալն իմաստ իրապես չկա։ Պարզապես պետք է հաշվի առնել և այս գիտելիքի հիման վրա կառուցել ապագա քաղաքականություն:

Հիմա եթերում