Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ալիևն ու Փաշինյանն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի

14 Հունվարի 2025, 11:00

(Հարավկովկասյան այս տանդեմը շարունակում է քանդել ՀՀ անվտանգային հենասյուները) 

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է. 

 «Հանգստյան օրերին տեղի ունեցավ այն, ինչ շատ փորձագետներ Հայաստանում կանխատեսում էին՝ պաշտոնական Երևանը պատրաստակամություն հայտնեց բավարարել Իլհամ Ալիևի հերթական պահանջը և լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: «Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,- հայտնել են վարչապետի գրասենյակից։  

2024թ. դեկտեմբերի 19-ին, «Արմենպրեսին» տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետ Փաշինյանը նշել է. (մեջբերում) «Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը»։ Այս մասին գրել է Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ 

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին տեղի հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահը ոչ միայն Հայաստանին անվանեց «ֆաշիստական պետություն», այլև պահանջեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շուտափույթ լուծարումը: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարություն նիստ հրավիրեց, իսկ նիստից հետո հրապարակեց տեքստ, որտեղ նկարագրել է իր տեսլականը Բաքվի հետ խաղաղության վերաբերյալ, որի շրջանակներում էլ նա պատրաստակամություն հայտնեց քննարկելու «ադրբեջանցիների վերադարձ» ՀՀ և Մինսկի խմբի լուծարման թեման: Նրա մամուլի քարտուղարը պարզապես հասցրեց այս գործը տրամաբանական ավարտին՝ վերջնականապես հաստատելով Մինսկի խմբի լուծարման հարցը: 

Նախ, նշենք, որ ըստ «հին-բարի» ավանդույթի, Փաշինյանն ու Ալիևը կրկին սինխրոն գործեցին: Ալիևը սպառնաց, Փաշինյանն արագ համաձայնեց ոչնչացնել ևս մեկ կարմիր գիծ:  

Երկրորդ, եթե ենթադրությունը ճիշտ է, և մենք իսկապես գործ ունենք համաձայնության հետ, ապա այդ համատեքստում, միևնույն է, Փաշինյանը օգնում է Ալիևին ուժով «Ղարաբաղյան խնդրի» լուծման փաստը լեգիտիմացնելու, օրինականացնելու էթնիկ զտումը: 

Սա իր հերթին, համադրելով Ջերմուկի և Սև լճի ադրբեջանական օկուպացիայի հետ, բացում է «Օվերտոնի պատուհանը»՝ ուժ կիրառելու նաև հենց Հայաստանի նկատմամբ : ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելով՝ պաշտոնական Երևանը օրինականացնում է Ադրբեջանի «իրավունքը» ապագա էսկալացիաների համար, չէ որ Երևանն անում է ամեն ինչ, որպեսզի ուժի կիրառումը ԼՂՀ-ի նկատմամբ չպատժվի, գոնե այն ձևաչափով, որը ստեղծված էր Արցախյան հարցի լուծման համար: 

Սա «միակողմանի ճանապարհ է», որը Հայաստանին ոչ մի դրական բան չի խոստանում: 

Մտածե՛ք այդ մասին…»։

Հիմա եթերում