Ալիևը նորից ասում է «Զանգեզուրի միջանցք»՝ ի լուր Փաշինյանի. Իրական Թուրքիա
07 Հոկտեմբերի 2025, 22:30
Թուրքիայի նախագահն Ադրբեջանում է: Թյուրքական պետությունների կազմակերպությունը ռազմականացնում են, միավորվելուն խանգարում է միայն Սյունիքը:
Ի լուր Փաշինյանի Բաքվի օկուպանտը նորից հայտարարում է՝ Զանգեզուրի միջանցք: Վաշինտոնում բացվել է Զանգեզուրի միջանցքը:
Հայաստանի տարածքով միավորում են թյուրքական աշխարհը, Հայաստանի հաշվին իրականացնում են պատմական Թուրքիայի վերածնունդը:
Սկանդալ ուղիղ եթերում Էրդողան — Թրամփ հանդիպումից հետո: Թուրք լրագրողը դժգոհում է՝ Էրդողանը տապալել է Թրամփի հետ բանակցությունները և Էրդողանի ընտանիքի ներսում իշխանության համար պայքար է:
Եվ հարցազրույց, այսօր՝ Ջոն Այբներ, ամերիկացի պատմաբան, մարդու իրավունքների պաշտպան՝ «Թուրքիան այո, ուզում է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց Էրդողանի տեսանկյունից Հայաստանի և հայերի համար թուրքերին ենթարկվելն է նորմալը»: