Alpha News-ի նոր նախագիծը՝ Աշխարհակարգ 2.0
04 Հոկտեմբերի 2025, 12:38
Alpha News-ը շարունակում է «Աշխարհակարգ 2.0» նոր նախագիծը, որի շրջանակներում Հայկ Խալաթյանը Ռուսաստանի գլխավոր ուղեղային կենտրոնների ղեկավարների և առաջատար փորձագետների հետ կքննարկի հնարավոր (ծնվող) նոր աշխարհակարգը և Հայաստանի տեղն այդ համակարգում։
«Աշխարհակարգ 2.0» նախագծի նոր հյուրն է Տնտեսության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի կոմպլեքսային եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Տիմոֆեյ Բորդաչևը:
Սա պարզապես ակնարկ չէ, այլ փորձ է իմաստավորելու, թե ուր է գնում աշխարհը, և ինչ տեղ կզբաղեցնի Հայաստանն ու մեր տարածաշրջանը։
Նախագծի հերթական թողարկումը կարող եք դիտել Alpha News-ի յութուբյան ալիքով այսօր՝ 21։00-ին։