Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Տնտեսության աճի տեմպերի թուլացումը պայմանավորված է անվտանգային խնդիրներով․ Լիլիա Ամիրխանյան

02 Նոյեմբերի 2023, 22:40

Մակրոտնտեսական օպերատիվ տվյալները փաստում են, որ տնտեսության աճի տեմպերը որոշակիորեն թուլացել են։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «ՀԱՅԱՑՔ» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը՝ պարզաբանելով, թե ինչով են պայմանավորված նման անկումները։

«Մակրոտնտեսական օպերատիվ տվյալները փաստում են, որ տնտեսության աճի տեմպերը որոշակիորեն թուլացել են և թուլացել են շատ կանխատեսելիորեն։ Առաջին հերթին պայմանավորված այն բազային էֆեկտով, որն ապահովել էր 2022 թվականը։ Արտաքին գործոնների ազդեցության արդյունքում Հայաստանի տնտեսությունը 2020 թվականի մարտ-ապրիլից սկսած սկսեց զգայունություն դրսևորել շատ կտրուկ աճերով և տարին ամփոփեցինք երկնիշ ցուցանիշներով։ Նման աճի տեմպեր պահպանվում էին նաև 2023 թվականի առաջին ամիսներին, բայց վերջին ամիսներին որոշակի տեմպի թուլացում ենք նկատում։ Բազային էֆեկտից բացի շատ կարևոր գործոն է այն հիմնական ուղղություններում գրանցված զարգացումները, որոնք ի սկզբանե ապահովել էին նման բարձր աճեր։ Խոսքը վերաբերում է առևտրի, ծառայությունների, շինարարությունների ոլորտներին»,- ասաց Ամիրխանյանը։

Փորձագետի կարծիքով՝ տեմպի արագացման թուլացումը պայմանավորված է անվտանգային խնդիրներով։

«Վերջին ամփոփ տվյալները երբ նայում ենք, տեմպի արագացման թուլացում նկատում ենք ծառայությունների ոլորտում, չնչին նաև շինարարության ոլորտում և առևտրի ոլորտում։ Ինչո՞վ է սա պայմանավորված։ Առաջին հերթին առավելապես Արցախի հանրապետության շուրջ տեղի ունեցող զարգացումներով։ Եթե ընդհանրական բանաձևենք, պայմանավորված է անվտանգային խնդիրներով։ Արտաքին գործոնները, դրսից եկած դրամական հոսքերը էականորեն թուլացել են, այսինքն այդ գործոնները նվազել են և դա ուղղակիորեն ազդեցություն է ունեցել»,- եզրափակեց Ամիրխանյանը։