Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Անայլընտրանքային Թուրքիա. շաբաթ, որն էլ ավելի շատ փոխեց Հայաստանը

24 Հոկտեմբերի 2025, 12:00

(Մարշ դեպի «Թյուրքական աշխարհ». Ինչպես են Հայաստանին զրկում բոլոր այլընտրանքներից)

«Երկար տարիներ, ելնելով աշխարհագրությունից, պատմության առանձնահատկություններից և տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունից, հայկական քաղաքական դիսկուրսը չէր կարող անտեսել հետևյալ երկընտրանքը՝ կա՛մ Ռուսաստան, կա՛մ Թուրքիա։ 2018 թվականից (եթե ոչ ավելի վաղ) Հայաստանին ցանկանում են դնել մի իրավիճակում, երբ երկիրը չունենա այլընտրանք, բացի թյուրքական աշխարհին ինտեգրվելուց։ Դրա համար անհրաժեշտ է և՛ պատմության, «պատմական կարծրատիպերի» վերանայում, և՛ մատակարարման լոգիստիկ շղթաների վերանայում, և՛ նույնիսկ սննդային սովորությունների փոփոխություն։
«Պատմական կարծրատիպերը» վերանայելու անհրաժեշտության մասին երեկ ԱԺ ամբիոնից խոսում էր Նիկոլ Փաշինյանը՝ կոչ անելով հրաժարվել «КГБ-ի գործակալների կողմից մեզ համար ձևավորված աշխարհի պատկերից»։ «Այն, որ մենք ասում ենք՝ «Թուրքը մնում է թուրք», նույն ասացվածքը կա նաև այնտեղ, ասում են՝ «Հայը մնում է հայ»։ Այն, որ մենք ասում ենք՝ «Վա՜յ, ո՞նց կարելի է վստահել, ո՞նց կարելի է Ադրբեջանին վստահել, ո՞նց եք վստահում», նույնը կա այնտեղ, ասում են՝ «Ո՞նց կարելի է հային վստահել»։ Այն, որ մենք ասում ենք՝ «Բա՛ մենք մեր պատմությունից դասեր չքաղեցինք», նույնը նրանք են ասում, ասում են՝ «Բա՛ մենք մեր պատմությունից դասեր չքաղեցինք։ Ինչպե՞ս, դուք խաղաղություն եք ուզում Հայաստանի հետ, բա մեր պատմությունից դասեր չքաղեցի՞ք»։ Լսե՛ք, մենք պետք է դուրս գանք ԿԳԲ-ի գործակալների մեզ համար ձևակերպված աշխարհի պատկերից»,- հայտարարել է Փաշինյանը։

Պարզ ասած՝ Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանը հայ ժողովրդին վերագրում է նույն պատասխանատվությունը, ինչ ադրբեջանցիներին և թուրքերին՝ տարածաշրջանում անվտանգության համատեքստում առաջացած խնդիրների համար։ Չնայած հայերը ո՛չ թուրքերի, ո՛չ էլ ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն չեն իրականացրել։

Սննդային սովորությունների փոփոխության մասին հարկ է խոսել Ադրբեջանի՝ «Հայաստանի համար տարանցումը բացելու» և որպես առաջին բեռ ղազախական ցորենը Վրաստան առաքել թույլ տալու համատեքստում։ Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում քարոզչությունը դա անվանում է աննախադեպ, պատմական քայլ։ Ավելին, ՀՀ իշխանությունները պնդում են, որ այստեղ էլ գործ ունենք մատակարարման շուկաների դիվերսիֆիկացիայի հետ։ Հայաստանի համաձայնությունը պարենային մատակարարումների իբր դիվերսիֆիկացիային՝ այդ շղթաներում Ադրբեջանի (հետագայում հնարավոր է նաև Թուրքիայի) ներառմամբ, Թուրքիային և Ադրբեջանին ճնշման հերթական լրացուցիչ լծակ է տալիս ՀՀ-ի նկատմամբ։

Իրականում հարցը աշխարհաքաղաքական է. ԵԱՏՄ-ից շուտով դուրս գալուց հետո, ՌԴ-ի հետ տնտեսական կապերի խզումից հետո հայկական շուկայի կախվածությունը ադրբեջանական և թուրքական ապրանքներից կդառնա կրիտիկական։ Կախվածությունը Ադրբեջանով տարանցումից կդառնա կրիտիկական։ Պայմանական ցորենի կամ գազի մատակարարումները կդառնան Հայաստանի վրա քաղաքական ճնշման լծակներ, և նրանք, օգտվելով դրանից, կարող են կրկնել Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը։

Իսկ պատմության վերանայման համատեքստում արժե անդրադառնալ երևանյան փողոցներից մեկի անվանափոխության թեմային։ Երևանում կա ավելի քան երկու հարյուր փողոց։ Բայց բոլոր փողոցներից հենց Լենինգրադյան փողոցն է վերանվանվել։ Հիշեցնենք, որ փողոցն անվանակոչվել է Լենինգրադ քաղաքի անունով ՝ ի նշան հարգանքի և ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին քաղաքի հերոսական պաշտպանության, որին մասնակցել են մեծ թվով հայեր: Տարբեր աղբյուրների համաձայն՝ Լենինգրադի ճակատամարտին մասնակցել է շուրջ 100 հազար հայ, որոնցից մոտ 40 հազարը կամավորներ և քաղաքի անմիջական պաշտպաններ են եղել։ Մոտ 20 հազար հայ պաշտպան էլ տուն չի վերադարձել։ Այս փողոցն անվանվել էր ի պատիվ հայ ժողովրդի հաղթանակի և սխրանքի։ Սակայն փոխվում է հենց դրա անունը…

Անունը փոխվում է, և այն վերանվանվում է ի պատիվ մեծ հայի, գործարար, բարերար Քըրք Քըրքորյանի։ Ոչ մի ողջամիտ հայ հանդես չի գա այն բանի դեմ, որ Հայաստանում լինի նրա անունով կոչվող փողոց։ Փողոցը քիչ է. Քըրքորյանի պատվին պետք են հուշարձաններ և նույնիսկ բնակավայրեր։ Ամբողջ հարցը, սակայն, նրանում է, որ Հայաստանի իշխանությունները հայեցակարգային առումով փողոցը վերանվանում են ոչ այնքան հօգուտ Քըրքորյանի անվան հավերժացման, որքան նրա համար, որպեսզի փակեն հայ ժողովրդի պատմության՝ ԽՍՀՄ-ի, «խորհրդային КГБ-ի հետ կապված» հերթական էջը։

Ջոն Բոլթոնի՝ 2018 թվականին «պատմական կարծրատիպերի» փոփոխման պահանջով հնչեցրած պատգամները կատարվում են, և վերոհիշյալ ամեն ինչը միասին վկայում է հենց այն մասին, որ մենք շարժվում ենք դեպի թյուրքական աշխարհ։ Շարժվում ենք դեպի Թուրքիայի անայլընտրանքայնությունը։

Մտածե՛ք այդ մասին․.․»։