Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Անցանկալի դիտորդների ֆիլտրում ընտրություններից առաջ. «Ուշադրությունից դուրս»

01 Փետրվարի 2026, 22:00

Ազգային ժողովն անցյալ շաբաթ ընդունեց ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նոր կարգավորումներով՝ Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպությունները ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հնարավորություն ստանալու համար պետք է բավարարեն օրենքով սահմանված 11 պահանջ, մինչդեռ նախկինում դրանք ընդամենը 3-ն էին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում համոզված են, որ ՀՀ օրենսդրությունը բավարար մեխանիզմներ չի սահմանում դիտորդական առաքելությունների գործունեության համար, մասնավորապես՝ դիտորդների քաղաքական չեզոքության ու անկողմնակալության պարտականությունն ապահովելու նպատակով։ Ըստ փորձագետների՝ դիտորդական առաքելության հավատարմագրման դիմումի մերժման հիմքերն ավելացնելով՝ իշխանությունը փորձելու է ԱԺ համապետական ընտրություններին ապահովել իր համար ցանկալի արդյունք։

Ընտրախախտումներին ուշի-ուշով հետևող դիտորդները դեռ մինչև ընտրությունները կհայտարարվեն «անցանկալի»։ Արդյոք ընտրություններից առաջ իշխանությունը կգնա այլ խստացումների, և որքանո՞վ է հավանական Հայաստանում «Մոլդովայի սցենարի» իրականացումը։