«Անել, հետո թույլտվություն հարցնել». Կարո՞ղ է մի օր Հայաստանը գործածել Թուրքիայի այս սկզբունքը. #36. Իրական Թուրքիա
10 Հունիսի 2025, 22:10
Թուրքիայի միջանցքային դիվանագիտության շղթան. Ինչի մասին են իրականում խոսել Փաշինյանն ու Էրդողանը, Փաշինյանն ու Իրանի նախագահը, Իրանի և Թուրքիայի նախագահները։
Ակտիվ և գործուն երկխոսություն Թուրքիայի հետ, բայց զրո արդյունք Հայաստանի համար։
Ո՞վ է Աննա Հակոբյանը. թուրքական մեդիահարթակներից մեկն է որոշել թուրքերին ներկայացնել ու ստացվել է «Արևմտյան Ադրբեջան» օպերացիան՝ ամբողջ շուքով։
Թուրքիայում հիշել են, որ իրականում չեն սիրում Ադրբեջանին։ Ամեն ինչ այնքան լուրջ է, որ Ալիևի Հաջիևն է փորձում զսպել Ալիևի դեմ ատելության պոռթկումը։
Եվ վերջում հարցազրույց, այսօր՝ Էրիխ Վոնտոբել, Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատգամավոր․ «Ինչպես ստիպել Շվեյցարիայի ԱԳ նախարարին գործել հանուն Արցախի, արցախահայությունն առաջինը պետք է ոտքի կանգնի և խոսի, և հաջորդ թիրախը Սյունիքն է։ Եթե հայերը սա չտեսնեն, 100 տարի անց Հայաստան չի լինի»։