Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Անգլերենի՞ քննություն, թե՞ հոգեբանական դիմացկունության փորձություն. «Ուշադրությունից դուրս»

15 Փետրվարի 2026, 14:00

Հունվարի 31-ին անգլերենի միասնական քննությունը վերածվեց իսկական իրարանցման: Թեստերում հայտնաբերված տպագրական և բովանդակային խոտանը խուճապ առաջացրեց ոչ միայն դիմորդների, այլև Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) աշխատակիցների շրջանում: Արդյունքում՝ շատերը չկարողացան կենտրոնանալ, և քննական գործընթացը տապալվեց: Նշանակվեց նոր քննություն:

ԳԹԿ-ն խնդիրը հիմնավորում է դիմորդների աննախադեպ մեծ թվով, սակայն միջադեպը վեր հանեց ավելի խորքային հարցեր: Մինչ պետական մակարդակով խոսվում է համատարած թվայնացման մասին, քննական համակարգը դեռևս կառչած է մնում թղթին և «քսերոքսին»:

Կրթության փորձագետներն ու հոգեբանները նախազգուշացնում են. սա պարզապես տեխնիկական վրիպակ չէ, այլ հոգեբանական հարված հարյուրավոր պատանիների համար: Ստեղծված նախադեպը կարող է ապագայում դիմորդների մոտ ձևավորել հարցաշարերում սխալներ փնտրելու մոլուցք և խորը անվստահություն համակարգի հանդեպ:

Հիմա եթերում