Աննա Գրիգորյան. «Անկեղծ․․․ Մանկությունից մինչև քաղաքականություն»․ «Ալֆա զրուցակից»
21 Դեկտեմբերի 2025, 21:00
«Ալֆա զրուցակից» փոդքաստի շրջանակում Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը զրուցել է ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանի հետ։ Զրույցը սկսվել է մանկության հիշողություններից․ Աննան պատմել է, թե ինչպես է ձևավորվել իր աշխարհայացքը, ինչպիսի միջավայրում է մեծացել և ինչ արժեքներ են փոխանցվել ընտանիքից։
Այնուհետև նա անդրադարձել է ուսուցչի իր փորձին «Քվանտ» վարժարանում՝ ընդգծելով, որ դասավանդումը դարձավ ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային փորձառություն։
Գրիգորյանը խոսել է նաև Սուրեն Պապիկյանի անցած ճանապարհի մասին՝ նշելով նրա «էվոլյուցիան» ուսուցչից մինչև քաղաքական գործիչ։ Հաջորդ թեման Արցախն էր․ Աննան պատմել է իր ընտանիքի արմատների մասին, բացատրել, թե ինչու է հիասթափված Արցախի չհիշատակման փաստից։
Զրույցում քննարկվել է եկեղեցու դերը՝ որպես հաստատուն կառույց, և Փաշինյանի քայլերը։ Աննան ասել է, թե ինչու քաղաքական դաշտում չեն բռնում Փաշինյանի ձեռքը, անդրադարձել է քաղաքական տեխնոլոգիաներին, ինչպես նաև խոսել է Փաշինյանի թույլ կողմերի մասին։ Նա նաև ներկայացրել է, թե ինչ է տեղի ունենում ՔՊ-ի ներսում, ինչպես է ԱԱԾ-ն գործում որպես հրահանգ կատարող կառույց։ Նշել է նաև, որ Փաշինյանը սկսել է իմունիտետ ձևավորել։
Աննա Գրիգորյանը պատմել է իր գործունեության մասին հանրային-քաղաքական ոլորտում, անդրադարձել պատգամավոր լինելու փորձին և խոսել է 2026 թվականի հեռանկարի մասին։ Զրույցի վերջում նա կիսվել է անձնական դրվագով՝ պատմելով, թե ինչ է ցանկացել Ձմեռ պապից։