Անպարտելի ու անհաղթահարելի թվացող Թուրքիան՝ մեծ վտանգի մեջ. #43 Իրական Թուրքիա
29 Հուլիսի 2025, 21:55
«Զանգեզուրի միջանցք». Վարձակալության ամերիկյան առաջարկի թուրքական մեդիաքննարկումը և դետալները:
Հայաստանի հրապարակավ հայտարարված դիրքորոշմանը՝ Փաշինյանի դիմադրությունը ամերիկյան առաջարկին, Բաքվում, պարզվում է՝ չեն հավատում:
Թուրքիան և Ադրբեջանն իրենք են ցանկանում վերահսկել միջանցքը, թուրքական աշխարհը չեն կարող միավորել ամերիկյան, ռուսական, եվրոպական, հայկական վերահսկողությամբ միջանցքով:
Անպարտելի ու անհաղթահարելի թվացող Թուրքիան՝ սիրիական ճահճի մեջ, քրդական վտանգի առաջ:
Եվ վերջում՝ հարցազրույց, Դեյվիդ Գանտ, ցեղասպանագետ Շվեդիայից, որը բոլորին հիշեցնում է՝ թուրք ծառաները, որոնց Օսմանյան կայսրության հարուստ հայերն իրենց հարազատ էին կարծում, սպանեցին ու թալանեցին այդ հայերին: Հիլմար Կայզեր, ցեղասպանագետ Գերմանիայից, որը հայտնվել էր ադրբեջանցիներով լցված ավտոբուսում ու լսել նրանց խոսակցությունը՝ երազում են սպանել բոլոր հայերին ու վերցնել նրանց հողերը: Եվ Վինսենթ Դյուկլեր, հետազոտող Ֆրանսիայից․ «Ֆրանսիան Հայաստանի կարևոր դաշնակիցն է, բայց Հայաստանը մենակ է»։