Անշարժ գույքի գները նվազում են
19 Փետրվարի 2025, 23:30
Հարցը, թե ինչպիսին կլինեն անշարժ գույքի գներն այս տարի, հետաքրքրում է բոլորին՝ բնականաբար առավելապես վերջին տարիների թանկացումներից հետո։ Անշարժ գույքի գների բարձրացմանն էական նպաստող հանգամանքներից էր հիփոթեքային վարկավորման շրջանակներում եկամտահարկի վերադարձելիության ծրագրի հետզհետե չեղարկումը։ Այդ ծրագրի ավարտի հետաքրքրիր էֆեկտ նկատվեց անշարժ գույքի շուկայի՝ 2024թ․-ի դեկտեմբերին։ Երևանում անշարժ գույքի ընդհանուր գործարքները նոյմեբերի համեմատ էականորեն արագացան։
Նշենք, որ բոլոր տեսակի գործարքների աոռւմով Երևանն առաջատար է։ Մյուս մարզերը, որտեղ համեմատաբար մեծ քանակներ են գրանցվել Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերն են։ Ինչպես երևում է նկարից 2024թ․-ի նոյեմբերի համեմատ շուրջ 1000 միավորով ավելի շատ գործարքներ են եղել Երևանում։ Մյուս մարզերում պատկերը փոփոխական է, բայց որոշակի արագացումներ նկատվում են, ինչը, կարծում ենք, պայմանավորված է արդեն առաջիկայում մարզերում ևս եկամտահարկի վերադարձելիության ծրագրի չեղարկմամբ։ Այսինք «երևանյան էֆեկտը» տեղափոխվում է մարզեր՝ իհարկե ոչ նույն տեմպերով։
Կատարված գործարքների մասով նշենք, որ ընդհանուր գործարքներում գերակշռել են օտարման, որում էլ իր հերթին, առքուվաճառքի հետ կապվածները։
Եթե անդրադառնալու լինենք Երևանի պատկերին, ապա 2024թ․ դեկտեմբերի առքուվաճառքի գործարքների քանակը կազմել է 2193 միավոր, ինչը մեկ ամսվա կտրվածքով ավելացել է շուրջ 500-ով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ՝ գրեթե կրկնակի։ Ի դեպ ամենաշատ գործարքներն առքուվաճառքի՝ 1427 միավորով, հենց բազմաբնակարան շենքերում բնակարանների առքուվաճառք է եղել, ինչը ևս ուղիղ կապ ունի եկատմահարկի վերադարձի ծրագրի, այս դեպքում՝ դրա չեղարկման հետ։
Միաժամանակ, թեև դեկտեմբերին գործարքների զգալի արագացում է տեղի ունեցել, ք/մ-ի միջին գները չեն բարձրացել, ինչը խոսում է այն մասին, որ գործարքների արագացումները խիստ կարճաժամկետ են եղել։
Եթե փորձենք ամփոփել, դեկտեմբերին մարդիկ պարզապես փորձեցին վերջին պահին, շատ հաճախ էմոցիոնալ գնումներ կատարելով, օգտվել ծրագրից, ինչն արտացոլվեց վիճակագրության վրա, մինչդեռ գներն անշարժ գույքի շարունակում են նվազել, իսկ այդ միտումն առաջիկայում կպահպանվի, եթե անկանխատեսելի ֆորս-մաժոռներ չլինեն։