Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Առանց արտաքին գործոնների` տնտեսությունը կարող է մնալ ձեռնունայն

13 Սեպտեմբերի 2024, 18:02

Վերջին տարիների տնտեսական աճն առավելապես պայմանավորված է եղել արտաքին գործոններով: Որոշ ուղղությունների պարագայում, որոշ դրվագներում՝ բացառապես: Այսօր արդեն արտաքին գործոնների շարունակական անկումների ականատեսն ենք, ինչը մեծացնում է մտավախությունները, որ տնտեսությունը կարող է մնալ ձեռնունայն:
Տնտեսական աճը դանդաղում է, ինչն արտացոլանքն է վերոնշյալ զարգացումների:

2022թ.-ին մեկնարկած ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցություններով պայմանավորված՝ դրական շոկ ձևավորվեց: Արդյունքում տնտեսական աճին ամենամեծ նպաստումն ունեցան, այդ թվում, զբոսաշրջիկների թվի անգամներով աճն ու դրամական հոսքերի կտրուկ ավելացումը: Տևական ժամանակ է՝ այդ ցուցանիշներն անկումային են: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 6.1 %-ով: Ընդ որում, ՌԴ-ից այցելուների թիվը կրճատվել է 32.6 %-ով: Հիշեցնենք, որ սկսած 2022թ.-ից խոսքը ոչ միայն դասական զբոսաշրջիկներին, այլև՝ ռելոկանտներին է վերաբերում:

Նման պատկեր ունենք նաև դրամական հոսքերի հետ՝ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից փոխանցված: 2024թ.-ին առաջին վեց ամիսների ընթացքում այդ ցուցանիշի 48.3 տոկոսանոց անկումն առավելապես պայմանավորված է ՌԴ-ից փոխանցումների գրեթե 70 % անկմամբ:

Նշենք, որ վերոնշյալ ցուցանիշները Հայաստանի տնտեսությանը դրական նպաստող արտաքին գործոններից երկուսն են միայն: Նման պատկեր ունենք նաև մյուսների պարագայում:

Վերադառնալով մտքին, որ այս իրավիճակի պահպանման ու տնտեսության իրական հատվածում առկա խնդիրների շարունակության դեպքում մեծ է ռիսկը, որ տնտեսությունը կմնա ձեռնունայն, ոչ օբյեկտիվ չթվալու համար մի քանի հանգամանք հիշեցնենք. առանց վերաարտահանման հայրենական ապրանքների արտահանման անկումը, հայկական արտադրության ավանդական ուղղություններում ակումը, ՏՏ ոլորտում խնդիրները, գյուղատնտեսության ոլորտի անկումային կամ խիստ համեստ աճերը և այլն: