Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Առանց արտաքին գործոնների տնտեսությունը կկանգի լուրջ խնդիրների առաջ

22 Նոյեմբերի 2024, 16:33

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՆԱ աճի նախնական տվյալները: Ըստ այդմ՝ երրորդ եռամսյակում տնտեսական աճը կազմել է 5.2 %: Դա ավելի ցածր աճ է, քան ընթացիկ տարվա նախորդ եռամսյակներին, ցածր է նաև 2023 թվականի երրորդ եռմասյակի 7.4 տոկոսանոց աճի համեմատ:

Հատկանշական է, որ ՀՆԱ-ի աճի նվազման միտումը նկատելի է նաև 2023թ. երեք եռամսյակների կտրվածքով: Սակայն, եթե նախորդ տարի դա առավելապես պայմանավորված էր 2022թ-ի բազային էֆեկտով, ապա 2024թ-ին պատճառն առավելապես աճերն ապահովող արտածին գործոնների չեղարկումն է: Արդյունքում՝ տնտեսական աճը վերադառնում է իրական պոտենցիալին, բայց կա մեծագույն խնդիր. տնտեսության իրական հատվածում, երկարաժամկետ աճ ապահովող ուղղություններում անկումային իրավիճակներ են:

Ակնհայտ է, որ աճն ապահովվել են արտաքին ազդեցությունները կրող ոլորտներում, իսկ այնպիսի կարևոր ուղղություններում, ինչպիսիք են գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունն, ունենք բացասական ցուցանիշներ:
Իրավիճակը եթե ամփոփենք, ապա տնտեսությունը կորցնում է արտաքին դրական ազդեցությունները՝ մնալով իրական հատվածի խնդրահարույց իրավիճակին դեմ առ դեմ:
Ի դեպ, և՛ արտածին գործոնների առկայության փաստը, և՛ դրանց չեղարկման դեպքում խնդիրների ֆիքսում են նաև միջազգային կառույցները: Օրինակ՝ Համաշխարհային բանկի, որը տվյալները ներկայացնում է Հայաստանի ամսական տնտեսական ամփոփագրում։
Մասնավորապես, ՀԲ-ն պնդում է, որ առանց վերաարտահանման գործոնի, ՀՀ-ից արտահանումը չի ավելացել: