Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Առանց Ռուսաստանի օգնության չենք կարող դիմակայել. «Ժողովուրդն է խոսում»

16 Մայիսի 2025, 23:28

«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում մենք հարցախույզ ենք արել մայրաքաղաք Երևանում, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ:

«Առանց Ռուսաստանի օգնության չենք կարող դիմակայել։ Այնպիսի տարածաշրջանում ենք գտնվում, որը, մեղմ ասած, մեզ համար անմխիթար վիճակում է։ Կարծում եմ՝ միակ միջոցը Ռուսաստանի հետ բարեկամական, դիվանագիտական կապերը լավացնելն է»,-հարցախույզի ժամանակ նշել է քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ասել է․ «Բոլոր թվերը, վիճակագրությունը պնդում են, որ Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում Եվրասիական տնտեսական միությունից»։

«Եվրաինտեգրումը, հնարավոր է, որ լավ արդյունք կտա, բայց միանգամից մի քանի տարի հետ գնալը սխալ է։ Կարևորն այն է, որ մեր ժողովուրդը սեփական երկրում բարեկեցիկ ապրի, ոչ թե մտածենք ուրիշ երկիր գնալու մասին»,-հավելել է հարցված քաղաքացիներից մեկը։