Արցախի էջը չի կարող փակվել. Արցախից հետո ո՞ւր է տանում Հայաստանը Թրամփի ուղին. Alpha Newsroom 19.09.2025
19 Սեպտեմբերի 2025, 21:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹 Արցախի Հանրապետության վերջին մարտը. Մայր Հայաստանից, Փաշինյանից լքված արցախահայությունն ու պաշտպանության բանակը բլոկադայից հյուծված՝ մինչև ատամները զինված թշնամու երախում
🔹 Ցեղասպանական ակտի վերջին գործողության անունը թշնամին դրել էր «հակաահաբեկչական գործողություն»: Միայն այս ձևակերպումը բացահայտ հուշում էր Թուրքիայի ուղիղ ներգրավվածությունը, հետո Էրդողանն ինքը ասաց՝ «ինչպես Ղարաբաղ մտանք»: Հիմա Էրդողանի հետ Փաշինյանը, ինչպես ինքն է ասում, ինտենսիվ շփման մեջ է
🔹 Արցախի տարածքը վերցնելուց երկու տարի անց Թուրքիան և Ադրբեջանը թաթը դրել են Սյունիքի վրա, աչքը՝ Հայաստանի ամբողջ տարածքի
🔹 Երկրորդ տարելիցին Եռաբլուրում միայն արցախցիներ էին և ընդդիմությունը: Փաշինյանականներից՝ ոչ ոք
🔹 Դավիթ Մելքումյան. «Արցախի վերաբերյալ որոշումն արդեն կայացված էր գերտերությունների կողմից, պարզապես Արցախում չգիտեին»
🔹 Ներքաղաքական վերադասավորումներ և արտաքին ճգնաժամեր. Alpha News-ի ուղիղ եթերում միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն է
🔹 ՌԴ ԱԳՆ. Հայաստանի ներկա գործողությունները չեն հակասում ԵԱՏՄ-ի նկատմամբ իր պարտավորություններին
🔹 ԱՄՆ ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և ապահովել Արցախից տեղահանվածների վերադարձը
🔹 Ո՞ւր է տանում Հայաստանը Թրամփի ուղին. Alpha News-ի ուղիղ եթերում քաղաքագետ Արթուր Խաչիկյանն է
🔹«Ժողովուրդն է խոսում». Alpha News-ի նախագիծը՝ համահայկական հարցերին պատասխանում են աշխարհի հայերը