Արդարությունը վաղ թե ուշ պետք է հաղթի․ «Ժողովուրդն է խոսում»
04 Հոկտեմբերի 2025, 10:00
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։
Հարցախույզի մասնակիցները կարծիք են հայտնել Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավի վերաբերյալ։
«Եկեղեցին միշտ պաշտպան է եղել հայ ժողովրդին։ Սխալ եմ համարում իշխանությունների գործողությունները»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։
Հարցախույզի մասնակիցներն իրենց վրդովմունքն են հայտնել այս առնչությամբ և նշել՝ արդարությունը վաղ թե ուշ պետք է հաղթի։
Անդրադառնալով գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ազատազրկմանը՝ հարցախույզի մասնակիցները հույս են հայտնել, որ նա ազատ կարձակվի։ «Այնպիսի քայլեր են անում, որ ժողովուրդը ոտքի չկանգնի։ Բայց, միևնույն է, ժողովուրդը ոտքի է կանգնելու»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։
Մանրամասները տեսանյութում։