Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Արդյոք պետական պարտքի աճն է կարևոր ծախսերի չավելացման պատճառը

15 Սեպտեմբերի 2025, 19:20

Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել: Թեև պարտքի թեման հաճախ է քննարկվում, սակայն ամսական կտրվածքով պարտքն անընդհատ աճում է։ Այսինքն՝ մենք գործ ունենք Հայաստանի պետական պարտքի աճի բավական բարձր տեմպերի հետ:

Եվ այսպես, Հայաստանի ֆինանսների նախարարության տվյալներով, այս տարվա հուլիսին Հայաստանի պետական պարտքը հատել է 14 միլիարդ դոլարի շեմը, ընդ որում, կառավարության պարտքը 13․5 միլիարդ դոլար է։ Անդրադառնալով պետական պարտքի կառուցվածքին վերոնշյալ ժամանակահատվածում՝ հիշեցնենք, որ երկրի պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի մասնաբաժինը գերազանցում է արտաքին պարտքը: Այս հանգամանքն ունի և՛ լավ կողմեր, և՛ որոշակի անհանգստություններ։

Լավ է, իհարկե, այն հանգամանքը, որ պետական պարտքի կառավարման տեսանկյունից ներքին աղբյուրներից վերցված միջոցների պարագայում կրճատվում են արտարժութային փոփոխություններից առաջացող ռիսկերը։ Երկրորդ հանգամանքը պայմանավորված է այն փաստով, որ, օրինակելի պարագայում, վերցված գումարները և դրանց սպասարկման տոկոսավճարները հետ են վերադարձվում: Բայց մեդալն ունի նաև հակառակ կողմը. ներքին պարտքի մասնաբաժնի աճը ենթադրում է պետական պարտքի սպասարկման բեռի ավելացում պարզ պատճառով, որ ներքին միջոցները, որպես կանոն, ավելի թանկ են։

Ինչ վերաբերում է պարտքի աճի դինամիկային: Հայաստանի պետական պարտքը հատկապես 2018 թ-ից սկսածսկսեց բավական արագ տեմպերով ավելանալ, եթե 2017 թվականի տարեվերջին պետական պարտքը 6․7 միլիարդ դոլար էր, 2018թ-ին՝ 6․9 միլիարդ դոլար, ապա 2024 թվականի տարեվերջին այն գրեթե 13 միլիարդ դոլարին էր հասնում։ Այսինքն՝ ընդամենը 6 տարվա ընթացքում Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվել է, ընդ որում, այս պատկերը մենք ունենք այն իշխանության օրոք, որը հատկապես տնտեսության հետ կապված մակրոտնտեսական «աննախադեպ» ցուցանիշների վերաբերյալ շատ է բարձրաձայնում, իր քաղաքականության համատեքստում շատ շահարկում: Առանձին հարց է, թե ո՞րն է դրա իրականությունն այդ աննախադեպ աճի:

2025թ-ի ընթացքում, ամսական կտրվածքով ևս պետական պարտքն անընդհատ ավելացել է:
Պետական պարտքի հետ կապված խնդիրներից մեկը բյուջեի վրա ծառացած ծախսերն են, դրան զուգահեռ մեր երկրին առնչվող կարևորագույն ուղղություններում ծախսերը չեն ավելանում։ Օրինակ, վերջին օրերին ամենաշատը քննարկված թեման՝ պաշտպանական ծախսերի չավելացման խնդիրը։ Հնչեցին հիմնավորումներ առ այն, որ 2025 թ-ին ռազմական ծախսերը բավական կտրուկ են ավելացել, իրականացվել է նաև ռազմական ոլորտի պարտքային պարտավորությունների մարում և այլն, և հետևաբար մենք բնականոն աճի տիրույթում ենք։ Փաստացի մի կողմում ռազմական ոլորտի պարտքերի սպասարկումն է, մյուս կողմում՝ պետական պարտքի ավելացման աճի տեմպերը, երրորդում՝ պաշտպանական ծախսերի նոր ավելացումների չնախատեսումը։ Այս պարագայում հարց է առաջանում՝գուցե մեզ մոտ կարևոր ուղղությամբ ծախսերի ավելացումները տեղի չեն ունենում հենց պարտքայի՞ն բեռի անընդհատ ավելացման պատճառով։

Եթե այս մտահոգությունը ճշմարտամոտ է, իսկ դրա համար, առնվազն, կան բավական շատ նախադրյալներ, թերևս, հիշենք մեր տնտեսական աճը, դրա ոչ կայուն և երկարաժամկետ լինելու հանգամանքը, ապա բավական դժվար և ցավալի է անգամ պատկերացնելը, թե ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել երկիրը՝ հաշվի առնելով պետական պարտքի աճի այսօրվա տեմպերը և դրա հավանական շարունակականությունը։