Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Արդյունաբերության երկնիշ անկում. ապոկալիպսի՞ս, թե՞ կանխատեսված զարգացում

05 Մարտի 2025, 19:27

 

2025 թվականի հունվարին տնտեսական ակտիվության ցուցանիշի համատեքստում ուշադրության արժանի է արդյունաբերության ծավալների երկնիշ անկումը՝ — 10.4 %: Այդ հանգամանքն ընդգծվել է նաև միջազգային կառույցի կողմից:

Ինչո՞վ է պայմանավորված այդօրինակ անկումն ու պե՞տք է արդյոք շատ մտահոգվել:

Նախ, նշենք, որ արդյունաբերությունն իր բացասական աճով հակազդել է հունվարի ՏԱՑ-ին: Ի դեպ, վերջինիս վրա դրական ազդեցություն են ունեցել առևտուրն ու ծառայությունները:

Ինչ վերաբերում է արդյունաբերության անկմանն, ապա հունվարի երկնիշ անկման համատեքստում մեծ ազդեցություն է ունեցել բազային էֆեկտը: Նախորդ տարվա հունվարին, որի հետ էլ ցուցանիշը համեմատվում է, արդյունաբերության ոլորտում գրանցվել է 19.3 % աճ: Դա բարձր բազա է, որի համեմատ էլ այս տարվա հունվարին աճը բացասական է:

Պատահական չէ, որ նախորդ երկու ամիսներին ևս այս ոլորտի աճը բացասական էր՝ կրկին պայմանավորված բազային էֆեկտով:
Այս իմաստով անկումն իհարկե ապոկալիպսիսի մասին չէ, սակայն հանգամանքը, որ այդ ոլորտի աճն ապահովող արտաքին գործոնը գրեթե զրոյացել է, չի բացառվում, որ առաջիկայում ի հայտ գան խորքային խնդիրներ: