Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Արդյունաբերության պոտենցիալը ՀՀ-ում նվազել է

20 Հոկտեմբերի 2025, 18:00

Հայաստանի արդյունաբերությունն՝ այն, ինչ արտադրվում է երկրում, շարունակում է անկումային մնալ: Տևական այդ անկումը շատ հաճախ մեկնաբանվում է որպես որոշակի օրինաչափ երևույթ՝ պայմանավորված արտաքին (ոսկու) գործոնի չեղարկմամբ, ինչի արդյունքում մեր արդյունաբերությունը մոտենում է իր պոտենցիալին:

Այսպիսով, 2025թ. հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերության ծավալները կրճատվել են -7.8%-ով (տե՛ս նկար 1.): Ընդ որում, կրճատվել է թե՛ հանքարդյունաբերությունը (-0,8%), թե՛ մշակող արդյունաբերությունը (-13.2%): Իրական է, անշուշտ, պնդումը, որ այս անկման առանցքում ոսկու վերաարտահանման չեղարկումն է: Բայց արդյոք դա միայն այդ հանգամանքով է պայմանավորված, թե՞ կա անհանգստության առիթ:

Նկար 1.

Դիտարկենք մեկ օրինակով: Չնայած ընդհանուր արդյունաբերության անկմանը, սննդի արդյունաբերությունն աճ է գրանցում: Թվում է, թե ուրախալի հանգամանք է, բայց իրականում՝ միայն առաջին հայացքից:

Նկար 2.

Ինչո՞վ է դա պայմանավորվում: Սննդի արդյունաբերության՝ 2025թ-ի տվյալներն ուսումնասիրելիս (տե՛ս նկար 2.) նկատում ենք անընդհատ աճ: Բայց այստեղ կան մի քանի խնդիրներ: Նախ, տարվա սկզբի համեմատ աճի տեմպը նվազել է (հունվար-փետրվարին՝ +6,6 %, հունվար-օգոստոսին՝ 3,8%): Եթե առաջնորդվենք այն գնահատականով, որ արդյունաբերությունը մոտենում է պոտենցիալին, ապա արդյոք պոտենցալը սննդի արդյունաբերության աճի տեմպի դանդաղո՞ւմն է, և խնդիր չէ՞ դա:

Մյուս կողմից, այս տարվա բոլոր ժամանակաշրջաններում արձանագրված աճը նախորդ տարվա անկումների համեմատ է: Դա նշանակում է, որ այս տարվա աճը բացարձակ արժեքով այնքան չէ, որքան վիճակագրությամբ է երևում:

Եվ ի վերջո, նույն սննդի արդյունաբերության ներքո առանձին ապրանքախմբերի արտադրության ծավալների ուսումնասիրությունը ցույց է տալիս որոշ ապրանքների թողարկման ծավալների կրճատում: Օրինակ, մակարոնեղենն անկումային է և այսօր նկատվում է մակարոնեղենի գնաճ: Այսինքն՝ արտադրության ծավալների կրճատումն ուղեկցվում է թանկացմամբ: Բացի այդ, արտադրվում, ինչպես նաև արտահանվում է ավելի քիչ քանակով կոնյակ, ինչը մեզ համար կարևոր նշանակության արտահանելի ապրանք է:
Հետևաբար, արդյուբաներության վիճակագրության մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիս ոչ թե վերադարձ դեպի իրական պոտենցիալ, այլ վկայում է արտադրության պոտենցիալի անկման մասին: