Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ | 2025. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ

11 Հունվարի 2025, 20:00

«2025. Ի՞նչ է լինելու. Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ» նախագծի շրջանակում Alpha News-ը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ:

Նրա համոզմամբ՝  2025 թվականին Հայաստանն ու Ադրբեջանը այսպես կոչված խաղաղության պայմանագիր չեն կնքի: Այդ փաստաթղթի շուրջ Երևանն ու Բաքուն բանակցում են շուրջ 4 տարի, ու չնայած Երևանի պատրաստակամությանը, Բաքուն հրաժարվում է արդեն իսկ համաձայնեցված հարցերի շուրջ ստորագրել այն:

«Այդ պայմանագրի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի վերաբերմունքը տարբեր է: Հայկական կողմին ցանկացած ձևով պետք է մի փաստաթուղթ, որի վերնագրում կլինի խաղաղություն բառը, որպեսզի նախընտրական քարոզչության ժամանակ ցույց տա դա, որովհետև մոտենում են ընտրությունները, իսկ իշխանությունը հասարակությանը ցույց տալու ոչինչ չունի: Խաղաղության պայմանագիրը պետք էր գլոբալիստներին, որոնց ներկայացնում էր Բայդենի վարչակազմը, այդ պայմանագրի միջոցով նրանք ուզում էին ցույց տալ Ռուսաստանի դիրքերի թուլացումը և հասնել ռուսական զորքերի դուրսբերմանը, բայց գլոբալիստները պարտվեցին, իսկ Ադրբեջանին այդ պայմանագիրը պետք չէ, քանի դեռ հստակ չէ, թե Թրամփն ինչ քաղաքականություն է իրականացնելու Հարավային Կովկասում, հետևաբար Ադրբեջանը ձգելու է այդ պայմանագրի ստորագրումը, որովհետև ինչու ստորագրի իր առաջ պարտավորություններ սահմանող փաստաթուղթը»,- ասում է Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգը կարծում է, որ Իրանը շարունակելու է դիմադրել թուրքադրբեջանական տանդեմի պահանջած նախագծի՝«Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչմանը:

«Քանի դեռ Իրանը չի հրաժարվել «Զանգեզուրի միջանցքը» արգելելու իր որոշումից,  այդ «միջանցքը» չի բացվելու: Մեկնաբանությունները, թե Իրանի դիրքերը թուլացել են Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններով պայմանավորված, վաղ են, պետք է դեռ սպասել մի քանի ամիս: Իրանը չէր կարող անմիջապես զորքով հասնել Սիրիա, որովհետև նախ պետք է Իրաքով անցներ, հետո քրդերի տարածքով, ոըը Սիրիայի արևելքում է, որտեղ ամերիկյան բազաներ կան, իսկ Հայաստանի հետ սահմանին ընդամենը Արաքս գետն է, որ կարելի է կամուրջ գցելով ներս մտնել, պետք է հասկանալ, որ Հայաստանն իր շքամուտքն է, իսկ Սիրիան հեռու է»,-ընդգծում է Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգը նշում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունը կախված է Թրամփի առաջնահերթություններից:

«Եթե Թրամփը որոշի իր դիրքերը խիստ ամրապնդել Հարավային Կովկասում, կամ առնվազն Հայաստանում ու Վրաստանում, իսկ Ադրբեջանում էլ ուրիշ քաղաքականություն է իրականացնում ու իշխանափոխություն անում, ապա բնականաբար Հայաստանին կտանեն Արևմուտք, անկախ նրանից այս քաղաքական ուժով, թե իշխանափոխություն կանեն և ուրիշ քաղաքական ուժ կբերեն, իսկ եթե Թրամփը տեսնի, որ իրեն Հարավային Կովկասը պետք չէ և զբաղվի օրինակ Չինաստանով, այստեղ ռուս-իրանական դիրքերը կամրապնդվեն, ու բնականաբար, այս տարածաշրջանը, այդ թվում՝ Հայաստանը, չի գնա Արևմուտք: Հիմա անցումային շրջան է, մինչև հունվարի 20-ը անորոշ է, նախկին տերերը փոխվում են, նոր տերերի հետ կապված էլ դեռ հստակություն չկա, նոր պահանջներ կլինեն, ըստ որոնց էլ պարզ կլինի՝ Հայաստանին տանո՞ւմ են դեպի Արևմուտք, թե՞ ոչ»,- ասում է նա:

Մանրամասները՝ տեսանյութում: