Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆ | 2025. Ի՞ՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ

07 Հունվարի 2025, 20:00

«2025. Ի՞նչ է լինելու. Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ» նախագծի շրջանակում Alpha News-ը զրուցել է ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ:

Հայաստանն ու Ադրբեջանը 4 տարի բանակցում են այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ, սակայն կողմերը վերջնական համաձայնություն չունեն չգաղտնազերծվող այդ փաստաթղթի վերաբերյալ: Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը կարծում է, որ Ադրբեջանը մտադիր չէ Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքել, քանի դեռ պաշտոնական Երևանը չի բավարարել իր պահանջները:

«Եթե մենք միանգամից հանձնենք «Զանգեզուրի միջանցքը», Սյունիքը, փոխենք Սահմանադրությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, Արարատ լեռից հրաժարվենք, և թուլ տանք, որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, ապա, այո, խաղաղության պայմանագիր կլինի, ինչը Հայաստանի պատմության վերջին էջը կլինի, Հայաստան չի լինի այլևս»,- ասում է Խաչիկյանը:

Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակն ըստ Խաչիկյանի՝ կարող է բացասական ազդել Հայաստանի վրա: Քաղաքագետը չի բացառում, որ Բաքուն կարող է ուժի սպառնալիքով փորձել ստանալ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը:

«Բաքուն պարբերաբար զենք է բերում Իսրայելից: Ալիևն ինչ ասում է՝ անում է: «Միջանցքը» վերցնելու ռիսկը կա, մանավանդ երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում Սիրիայում: Ըստ որոշ աղբյուրների՝ այնտեղ երևում են ԱՄՆ-ի և Ուկրաինայի ձեռքերը, նրանք երկրորդ ճակատն են բացել Ռուսաստանի դեմ, իսկ Մոսկվայի համար դժվար կլինի կռվել և՛ Ուկրաինայում, և՛ Սիրիայում, և՛ Կովկասում: Բաքուն կարող է օգտագործել այդ պահը, մանավանդ, եթե պատերազմի մեջ ներքաշվի Իրանը»,- նշում է Արթուր Խաչիկյանը:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Խաչիկյանն ասում է, որ Փաշինյանն արտաքին քաղաքականություն չունի, հրաժարվելով Ռուսաստանից, Հայաստանն այդպես էլ չհասավ Արևմուտք: Նույնիսկ Արցախը զիջելուց հետո, ըստ քաղաքագետի՝ Հայաստանն Արևմուտքից ոչինչ չստացավ:

«Եթե մենք արտաքին քաղաքականություն ունենայինք, ապա կա՛մ Արևմուտքից, կա՛մ Ռուսաստանից, կա՛մ էլ ուրիշ երկրից կլսեինք, որ նրանք շահեր ունեն Հայաստանում, մեզ համարում են իրենց գործընկերը: Հայաստանի իշխանությունն ասաց, որ մենք պետք է հրաժարվենք Ռուսաստանից, մեզ Արևմուտքը կօգնի, բայց Արևմուտքը մեզ խաբեց, ոչինչ չստացանք, որևէ անվտանգության երաշխիք չկա, որևէ ուժ այստեղ տեղադրելու մտադրություն չկա: Իշխանությունը պարտվեց, իրեն խաբեցին, կամ էլ իրենք ուղղակիորեն ներկայացնում են Արևմուտքի և Թուրքիայի շահերը, այսինքն՝ գործակալներ են: Մենք հիմա գտնվում ենք Ռուսաստանի և Արևմուտքի մեջտեղում, որոնք ագրեսիվ խոսում և գործում են: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա Փաշինյանը հասկանում է, որ եթե դուրս գա այդ կառույցից, Ռուսաստանի հետ կխզվեն հարաբերությունները, տնտեսապես կտուժենք, իսկ ժողովուրդը չի սիրում, որ իր գրպանին կպնում են, դա շատ ավելի լուրջ կընդունվի, քան Ղարաբաղի կորուստը, այսինքն՝ դրա համար փողոց դուրս կգան»,- ասում է Արթուր Խաչիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: