Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ասադի և Փաշինյանի նույնական սխալները. ի՞նչ է սպասվում Հայաստանին

10 Դեկտեմբերի 2024, 11:00

 

(Ժամանակակից աշխարհակարգը չի հանդուրժում պետական ղեկավարության շարունակական սխալների շարքը) 

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է. 

«Սիրիայում տեղի ունեցածը պետք է շատերին մտածելու տեղիք տա՝ սկսած փորձագետներից մինչև քաղաքական դերակատարներ ամբողջ մեծ Եվրասիայի տարածքում: Սակայն առաջին հերթին դա պետք է մտածելու տեղիք տա պետությունների ղեկավարներին: Ժամանակակից աշխարհակարգը չի հանդուրժում պետության ղեկավարության շարունակական սխալների շարանը: 

Քանի որ մեզ առաջին հերթին անհանգստացնում է Հայաստանը, նրա մասին էլ կխոսենք: Եթե վերլուծենք թուրքական քաղաքական ղեկավարության նարատիվները, ապա ահաբեկիչներին իրենց աջակցությունը արդարացնելու համար Ռեջեփ Էրդողանի ռեժիմը երկու կետ է ընդգծում. 

1.  Բաշար Ասադը չընդունեց «Թուրքիայի մեկնած ձեռքը» և անտարբեր մնաց հաշտեցման և բանակցությունների կոչերին: Այլ կերպ ասած, Ասադը հրաժարվեց բանակցել Անկարայի հետ Էրդողանի պայմաններով: 

2.  Ասադը լուրջ սխալ թույլ տվեց՝ չօգտագործելով ռազմական գործողությունների դադարը՝ «հաշտվելու» համար սիրիական ժողովրդի հետ: Թուրքիայում «ժողովուրդ» ասելով հասկանում էին Իդլիբի թուրքական տարրերին, ինչպես նաև Թուրքիայից Սիրիա տեղափոխված այսպես կոչված «փախստականներին»: 

Նույն ձևակերպումները Հայաստանի վերաբերյալ օգտագործում են Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը: Էրդողանն ասում է, որ «Հայաստանը պետք է ընդունի հաշտության մեկնած ձեռքը», իսկ Ալիևը հայտարարում է, որ «Հայաստանը պետք է սկսի բանակցություններ «արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ»: 

Եվ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները չհաստատեցին և չհերքեցին, թե քննարկվում է արդյոք Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում ադրբեջանցիների «վերաբնակեցման» հարցը Հայաստանում (խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել հարցը ըստ էության): Եվ միայն հայտարարեցին, որ ժողովուրդը կիմանա այդ մասին, երբ այս հարցում գաղտնիության անհրաժեշտություն չլինի, ապա ՀՀ ԱԳՆ-ն առ այսօր չի մեկնաբանել Ադրբեջանի նախագահի հայտարարությունը: 

Նշենք միայն, որ եթե ԱԳՆ-ում որոշեն այնուամենայնիվ մեկնաբանել, ապա թող նաև իրենց իսկ գործողություններում փնտրեն արմատները, մասնավորապես այն, թե ինչպես 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի հետ միասին, դարձան հակաարցախյան դավադրության մասնակից և Պրահայում իրենք միասին հանձնեցին Արցախը Ադրբեջանին, որից հետո Բաքուն անցավ ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներին: 

Սիրիայի և Հայաստանի իրավիճակն ունի ևս մի շարք նմանություններ. 

1.  Հայաստանը հրաժարվում է Իրանի հետ ռազմական համագործակցությունից, որը կարող է օգնել զսպելու Թուրքիային և Ադրբեջանին: Իսկ Բաշար Ասադը հրաժարվեց քրդերին ինքնավարություն տրամադրել: Քրդերին, որոնց ռազմական ստորաբաժանումները պատրաստ էին զենքով պաշտպանել Սիրիան թուրքական բանակից և պրոքսիներից: 

2. 2018 թվականին Ռուսաստանը Սիրիայի կառավարությանը առաջարկեց բարեփոխել զինված ուժերը: Առաջարկվեց նոր տեխնիկա մատակարարել վարկով: Այն կարելի էր մարել Սիրիայում ռուսական ընկերությունների համար արտոնությունների հաշվին: Սիրիայի ղեկավարությունը հրաժարվեց այս առաջարկից: 

Հայաստանի ղեկավարությունը, իր հերթին, հրաժարվեց  բանակի արդիականացման Ռուսաստանի առաջարկներից, որոնք ներկայացվել էին 2020 թվականի պատերազմի ավարտից հետո:  

3. 2024 թվականի հունիսի 10-ին Ասադի հետ վերջին հանդիպման ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Սիրիայի նախագահին կարևոր և հիմնավորված նախազգուշացում է արել ՝ հույս չդնել արաբական այլ երկրների և Արևմուտքի խոստումների վրա: Սակայն Ասադը հրաժարվեց լսել Խամենեին: 

ՀՀ իշխանություններն, ինչպես և արդեն նախկին Սիրիայի պետության ղեկավարը, հրաժարվում են լսել նախազգուշացնող ազդանշանները Թեհրանից և Մոսկվայից: 

Հայաստանում ապագա հնարավոր աղետի սցենարն արդեն հիմա ավելի քան ակնհայտ է…  

Մտածե՛ք այդ մասին…»։