Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Աշխարհակարգ 2․0». Ալեքսեյ Կուպրիյանով

06 Դեկտեմբերի 2025, 21:00

Alpha News-ը շարունակում է «Աշխարհակարգ 2.0» նախագիծը, որի շրջանակներում Հայկ Խալաթյանը Ռուսաստանի գլխավոր «ուղեղային կենտրոնների» ղեկավարների և առաջատար փորձագետների հետ քննարկում է հնարավոր (ձևավորվող) նոր աշխարհակարգը և դրանում Հայաստանի տեղը։

«Աշխարհակարգ 2.0» նախագծի նոր հյուրն է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի Հնդկական օվկիանոսի տարածաշրջանի կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուպրիյանովը։

Հարցազրույցում Կուպրիյանովը, որը Հնդկաստանի հարցերով առաջատար ռուս փորձագետներից է, վերլուծում է՝ արդյոք Հնդկաստանը ԱՄՆ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կարող է համաշխարհային տնտեսության մեջ զբաղեցնել Չինաստանի ներկայիս դերը, քննարկում է հնդկական տնտեսության առանձնահատկությունները, ինչպես նաև այն, թե ինչպես է վարչապետ Նարենդրա Մոդին լուծում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները և աշխարհում նրա դիրքը:

Նա մեկնաբանել է Չինաստանի հետ առճակատման մեջ Հնդկաստանին իր կողմը ներգրավելու ԱՄՆ-ի փորձերը՝ տնտեսական զարգացմանն աջակցելու դիմաց, Նյու Դելիի և Պեկինի միջև լարված հարաբերությունների պատճառները, նրանց տարածքային վեճի ծագման պատմությունը, ինչպես նաև բացատրել է, թե ինչու Չինաստանը զիջումների չի գնում և չի փակում այդ հարցը։ Կուպրիյանովը պատմել է, թե ինչպես են Հնդկաստանում գնահատում ԱՄՆ-ՉԺՀ բևեռային աշխարհի ձևավորման հնարավորությունը, և թե ում հետ է երկիրը մտադիր համագործակցել, որպեսզի երկբևեռ աշխարհակարգի փոխարեն ձևավորվի բազմաբևեռ աշխարհակարգ։ Նա նաև քննարկել է Ռուսաստանի հետ համագործակցության հարցում Հնդկաստանի մոտեցումները և պատասխանել այն հարցին, թե արդյոք Նյու Դելին կհետևի ԱՄՆ-ի և ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներին։

Փորձագետն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Հնդկաստանի և Պակիստանի հակամարտությանը, մասնավորապես՝ վերջին սրման պատճառներին, և այն հնարավորությանը, որ լարվածությունը կարող է վերաճել լայնամասշտաբ պատերազմի երկու միջուկային պետությունների միջև։

Կուպրիյանովն անդրադարձել է նաև վերջին տարիներին Հարավային Կովկասի տարածաշրջանում Հնդկաստանի ակտիվությանը, Ադրբեջանի համեմատ Հայաստանի հետ Նյու Դելիի հարաբերությունների գերակայության պատճառներին և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացման հարցում Հնդկաստանի շահագրգռվածությանը։ Նա մեկնաբանել է Հնդկաստանի հարաբերությունները Իրանի և ընդհանուր առմամբ իսլամական աշխարհի հետ՝ Իսրայելի հետ սերտ համագործակցության ֆոնին։

«Հնդիկների համար երբեք գոյություն չի ունեցել երկու բևեռներից (ԱՄՆ-ԽՍՀՄ) բաղկացած աշխարհ։ Նրանք ունեցել են բազմաթիվ բևեռներից բաղկացած աշխարհ, և այդ բևեռներից մեկը միշտ եղել է Հնդկաստանը։ Թեպետ թույլ, բայց, այնուամենայնիվ, բևեռ։ Եվ հիմա էլ, հնդկական տեսանկյունից, ամենայն հավանականությամբ, երկբևեռություն չի լինի։ Հնդկաստանը շահագրգռված է օգտագործել երկու խոշոր բևեռների (ԱՄՆ-Չինաստան) միջև առկա հակասությունները սեփական աճի համար, որպեսզի ամրապնդվի որպես երրորդ բևեռ։ Հնդիկները շահագրգռված չեն հայտնվելու տեխնոսֆերաներից մեկում։ Նրանք կամ ձգտում են մշակել իրենց սեփական տեխնոսֆերան, իսկ քանի դեռ չեն կարող դա ամբողջությամբ անել, ցանկանում են միաժամանակ ներկա լինել երկու տեխնոսֆերաներում՝ ստեղծել այնպիսի արտադրանք, որը կարող է սպառվել և՛ մեկ, և՛ մյուս տեխնոսֆերայում, առանց երկիրը կախվածության մեջ դնելու որևէ մեկից»,- հայտարարել է Կուպրիյանովը։