Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

«Աշխարհակարգ 2.0». Նիկոլայ Սիլաև

22 Նոյեմբերի 2025, 21:00

Alpha News-ը շարունակում է «Աշխարհակարգ 2.0» նախագիծը, որի շրջանակներում Հայկ Խալաթյանը Ռուսաստանի գլխավոր «ուղեղային կենտրոնների» ղեկավարների և առաջատար փորձագետների հետ քննարկում է հնարավոր (ձևավորվող) նոր աշխարհակարգը և դրանում Հայաստանի տեղը։

«Աշխարհակարգ 2.0» նախագծի նոր հյուրն է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Կովկասի և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլ Սիլաևը։

Հարցազրույցում Սիլաևը վերլուծում է Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունները, Եվրոպայի կախվածությունը ԱՄՆ-ից, եվրոպական երկրների և Ռուսաստանի միջև պատերազմի հնարավորությունը և այն պատճառները, թե ինչու է Եվրոպան վստահ, որ ռազմական հակամարտության դեպքում Մոսկվան միջուկային զենք չի կիրառի։ Փորձագետը մեկնաբանում է Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացումը և դրա ազդեցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների հետ հարաբերությունների վրա, եվրասիական ինտեգրման հեռանկարները և Մոսկվայի առաջնահերթությունները հետխորհրդային երկրների հետ հարաբերություններում, ինչպես նաև քննարկում է, թե արդյոք Ռուսաստանը պատրաստվում է վերականգնել Խորհրդային Միությունը։

Սիլաևը հատուկ ուշադրություն է դարձրել Հարավային Կովկասի տարածաշրջանին, դրա նշանակությանը Մոսկվայի համար, հայ-ռուսական հարաբերություններին և տարածաշրջանում Ռուսաստանի համագործակցությանը Իրանի հետ։ Նա նաև անդրադառնում է Արևմուտքի աջակցությամբ տարածաշրջանում Թուրքիայի ուժեղացմանը, Էրդողանի հավակնությունների աճի պատճառով Մոսկվայի և Անկարայի միջև ուղիղ բախման հնարավորության, թե արդյոք Թուրքիան ի վիճակի է գործնականում իրականացնել թյուրքական պետությունների ինտեգրումը և դուրս գալ գլոբալ մակարդակ։

«Երբ 40-50 տարի առաջ եվրոպացիները պայմանավորվում էին Ռուսաստանի, Խորհրդային Միության հետ գազի մատակարարումների շուրջ և դիմադրում էին ամերիկյան քաղաքական ճնշմանը, և երբ եվրոպական քաղաքներում տեղի էին ունենում միլիոնանոց ցույցեր՝ ընդդեմ Եվրոպայում ամերիկյան միջուկային զենքի տեղակայման, դրանք դեռևս այն երկրներն էին, որոնք կարող էին կարևոր դեր խաղալ աշխարհում։ Հիմա դրանք տարածաշրջանային տերություններ են, չնայած նույնիսկ նրան, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ են։ Եվ հենց այդ պատճառով նրանք շատ ավելի հնազանդ են Միացյալ Նահանգներին, քան ԽՍՀՄ-ի ժամանակներում։ Մեկ այլ բան է, որ որ մեր քաղաքականությունը շատ երկար ժամանակ կառուցվել է այն հույսի վրա, որ նրանք երբևէ ինքնուրույնություն կդրսևորեն Միացյալ Նահանգների նկատմամբ։ Ոչ, նրանք կառուցվածքային պատճառով նման ինքնուրույնություն չեն դրսևորի», — ասել է Սիլաևը։