«Աշխարհակարգ 2.0». Վասիլի Կաշին
29 Նոյեմբերի 2025, 21:30
Alpha News-ը շարունակում է «Աշխարհակարգ 2.0» նախագիծը, որի շրջանակներում Հայկ Խալաթյանը Ռուսաստանի գլխավոր «ուղեղային կենտրոնների» ղեկավարների և առաջատար փորձագետների հետ քննարկում է հնարավոր (ձևավորվող) նոր աշխարհակարգը և դրանում Հայաստանի տեղը։
«Աշխարհակարգ 2.0» նախագծի նոր հյուրն է ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց»-ի Եվրոպական և միջազգային համալիր հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վասիլի Կաշինը:
Հարցազրույցում Կաշինը, որը Չինաստանի գծով առաջատար ռուս փորձագետներից մեկն է, վերլուծում է 21-րդ դարում համաշխարհային առաջնորդության համար ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի դիմակայությունը, մասնավորապես, թե որքանով է հավանական այն սցենարը, որի դեպքում ԱՄՆ-ը ռազմական մեթոդներով կփորձի կանգնեցնել Չինաստանի ազդեցության աճը: Նա նաև մեկնաբանել է, թե որքանով են ԱՄՆ տեխնոլոգիական պատժամիջոցները սահմանափակում Չինաստանի զարգացումն ու մրցունակությունը և ինչպես է Պեկինը փորձում հակազդել դրանց:
Փորձագետը հարցազրույցում բացատրում է, թե ինչու Մոսկվան և Պեկինը ռազմական դաշինք չեն կազմում և արդյոք Արևմուտքի հետ կոնֆլիկտի արդյունքում Ռուսաստանը տնտեսական կախվածության մեջ է լինում Չինաստանից։ Նա նաև խոսում է Չինաստանի և Հնդկաստանի հարաբերություններում դժվարությունների պատճառների մասին և ինչու Նյու Դելին, չնայած Պեկինի հետ տարածքային հակամարտությանը, չի լինի Միացյալ Նահանգների դաշնակիցը ՉԺՀ-ի հետ հակամարտությունում: