Ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՔԿ. Ալիևի պահանջները և Փաշինյանի զիջումները. AlphaNewsroom 12.11.25
12 Նոյեմբերի 2025, 14:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹 Հայաստանը քաղաքական պատճառներով ցանկանում է անջատվել Մոսկվայից և օգնել Կիևին՝ Ուկրաինայից ավելի թանկ հացահատիկ գնելով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը
🔹 Սահմանազատման արդյունքում պետք է վերաարձանագրվի Ալմաթի հռչակագրի հիման վրա երկրների տարածքային ամբողջականության ուրվագիծը, որից հետո կքննարկվեն բոլոր կոմբինացիաները։ Տարածքի փոխանակում առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման հնարավոր չէ անել. Փաշինյան
🔹 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից և Արագածոտնի թեմից ավելի քան 8 հոգևորականի կանչել են ՔԿ
🔹 Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ Երևանում անվճար կգործի «Lionheart» մարտարվեստների ակումբը
🔹 ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշումը քաղաքական է՝ ուղղված Սամվել Կարապետյանի դեմ․ Կարեն Քոչարյան
🔹 Որքան Փաշինյանը զիջի, այնքան Ալիևը կպահանջի. Դմիտրի Ռոդիոնով
🔹 Սա հետապնդում է քաղաքական դրդապատճառներով. Սերգեյ Ստանկևիչը՝ Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու մասին
🔹 Մեր նպատակը աշխատատեղեր ստեղծելն է, որպեսզի գյուղացին իր հողում մնա. Սոսե Մուրադյան