Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ավելի շատ ծախս, պակաս եկամուտ. բյուջեի ընթացիկ ցուցանիշները

18 Դեկտեմբերի 2024, 16:34

 

Պետության ծախսերն ավելանում են ավելի արագ, քան եկամուտներն՝ այդպիսով ավելացնելով նաև պակասուրդը։Իսկ դա նշանակում է, որ կավելանա նաև պետական պարտքը։ Եթե ընդհանուր, ապա այսպես կարելի է բնութագրել բյուջեի ընթացիկ զարգացումները։

Գլխավոր ֆինանսական փաստաթղթի ընթացիկ ընդհանուր բնութագիրը՝ թվային արտահայտությամբ` նկարում։

Ինչպես երևում է, եկամուտները թերակատարվել են 23,9 տոկոսով, ծախսերը՝ 28,5 տոկոսով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծախսերի թերակատարում առնվազն հունվար-սեպտեմբերի կտրվածքով ֆիքսվել է բյուջեի կատարման հաշվետվությունում ներկայացված բոլոր մարմինների կողմից իրականացվող ծրագրերի գծով, հոկտեմբերի ընթացիկ զարգացումները ևս նույն միտման ներքո են։

Միաժամանակ, նախորդ տարվա համադրելի ժամանակշրջանի համեմատ, պետական բյուջեի եմակուտներն ավելացել են 9,4 տոկոսով, ծախսերը՝ 19,4 տոկոսով: Ֆիքսենք, որ պետական բյուջեի ծախսերն ավելանում են կրկնակի արագ եկամուտներից։

Հատկանշական է, որ եկամուտներն առավելապես ապահովվել են հարկային եկամուտների հաշվին։ Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածի հարկային եկամուտների և պետական տուրքերի 30.5% ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը սակայն նախորդ տարվա համադրելի ժամանակշրջանի համեմատ պակաս է 1,8 տոկոսով։ Հիշեցնենք, որ ԱԱՀ-ն ուղիղ կապ ունի արտադրութան, տնտեսության հետ։

Անդրադառնալով եկամտային հարկերի մուտքերին՝ նշենք, որ նախորդ տարվա համեմատ ավելացել են 6,6 տոկոսով, ինչը կարող է նոր աշխատատեղերի արդյունք լինել։ Օրինակ՝ ստվերից դուրս բերվածների հաշվին։ Նշենք նաև, որ բիզնես ոլորտին առնչվող հարկայի մուտքերը նվազել են ։

Ինչ վերաբերում է ծախսերին, ապա չնայած վատ կատարողականին, ծախսերն ընդհանոր առմամբ առաջանցիկ տեմպերով աճում են։ Ընդ որում, ուշադրության արժանի պատկեր ունենք՝ թե որ ուղղություններում են ամենամեծ աճն արձանագրվել։

Այսպիսով, ամենամեծ աճն ապահովել են բնակարանաշինությունը, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները, այդ թվում՝ պետական ծառայությանն ուղղված։ Ի դեպ, սոցիալական ծախսեից հետո, ամենամեծ հատկացումները հենց այս ոլորտին են։

Եվ այս աճի կողքին անհամեմատ համեստ է պաշտպանության ոլորտին ուղղված 13 տոկոսանոց աճը։

Հիմա եթերում