«Աղքատ հայերին Թուրքիայից՝ 1 շիշ կաթ, 1 կտոր շոկոլադ, 1 հաց». «Իրական Թուրքիա»
28 Հոկտեմբերի 2025, 22:00
Թուրքիայից դեպի Ադրբեջան կամ Իգդիրից դեպի Քաշաթաղ՝ Հայաստանի տարածքով. Փաշինյանը Թուրքիային և Ադրբեջանին երթուղի է առաջարկել։
Ղազախական ցորենի թուրքական ընկալումը. աղքատ հայերին խաբել 1 շիշ կաթով, 1 կտոր շոկոլադով, 1 հացով։
Հայերին՝ Հայաստանն ու սփյուռքը բաժանեն, որ տիրեն, և թուրքերին՝ Թուրքիայից մինչև Կենտրոնական Ասիա, միավորեն:
Բաքվում հետևում են եկեղեցու և ընդդիմության դեմ Փաշինյանի գործողություններին, բայց ինչո՞ւ:
Եվ հարցազրույցներ․ Ջոն Այբներ՝ «Թուրքիան, այո, ուզում է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց Էրդողանի տեսանկյունից Հայաստանի և հայերի համար թուրքերին ենթարկվելն է նորմալը»: Ֆրեդերիկ Անսել՝ «Հարավային Կովկասում ամեն ինչ որոշում է ուժը, և Մեղրին Հայաստանի ուժի գործոնն է»: Ջամալ Վակիմ՝ «Նիկոլ Փաշինյանը, եթե չգիտի պատմությունը, ապա ժամանակն է, որ սկսի սովորել, այլապես հայ ժողովրդին կտանի դեպի նոր աղետ»։