Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Այն, ինչ ապահովել է տնտեսության աճը, չեզոքանում է

27 Սեպտեմբերի 2024, 16:00

 

Մակրոտնտեսական ցուցանիշների վիճակագրությունը տնտեսության աճի տեմպի շարունակական նվազման մասին է վկայում։ ՏԱՑ-ի հունվար-օգոստոսի կուտակային աճը կազմել է 9%, իսկ ահա այս տարվա օգոստոսին 2023թ․ օգոստոսի համեմատ՝ 5,6 %։

Հունվար-օգոտսոսին ՏԱՑ-ի կառուցվածքի ուսումնասիրությամբ տեսանելի են այն ուղղությունները, որոնք առավելապես նպաստել են դրա ձևավորմանը։ Մասնավորապես՝ արտաքին առևտրաշրջանառությունը, շինարարությունն ու առևտուրը շարունակում են բարձր աճեր ապահովել։ Մինչդեռ, նախորդ ժամանակահատվածների հետ համեմատած այստեղ ևս աճի տեմպերի թուլացում է նկատվում։

Ինչ վերաբերում է տնտեսական աճի տեմպերի դանդաղելու պատճառներին, ապա խնդիրն արտաքին գործոնների չեղարկման մեջ է, որոնք էլ ձևավորել էին բարձր աճեր։ Օրինակ, արտաքին առևտրաշրջանառության տեմպերի թուլացում, ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման կրճատում (22,4 %), մասնավոր դրամական փոխանցումների կրճատում (48,3 %), զբոսաշրջիկների թվի կրճատում (6.1 %) և այլն։

Այս միտումների շարունակության դեպքում, կասկածի տակ կհայտնվի նաև 2024թ-ին բյուջեով սահմանված 7 տոկոսանոց տնտեսական աճը։