Բացահայտելով Շուշին| Դար 19-20| Ռեալական ուսումնարան
26 Ապրիլի 2024, 22:30
«Խոսելով Շուշիի կրթական համակարգի մասին, առաջին զուգորդական կապերը, որ ստեղծվում են, բարձր քաղաքակրթական արժեքներն են: Ես հատկապես առանձնացնում եմ կրթության տարածման գործում ոչ միայն արական սեռի, այլև օրիորդների ունեցած ծանրակշիռ դերը: Թեման կարևոր է նրանով, որ այն ապացուցում է հայկական ներկայությունը Շուշիյում և էթնիկ կազմի վրա հայկական ներկայության ծանրակշիռ պատկերը, թերևս կրթական համակարգի փաստաթղթերի տվյալներով»:
«Իմ կարծիքով, ռեալականի ուսումնական գործընթացի ուսուցման կրթության կազմակերպումը շատ ակտուալ է: Եվ շատ ու շատ իրենց լավ հռչակած դպրոցներ, կյերազեին ունեալ ռեալական ուսումնարանի կրթական համակարգի կազմակերպման, հատկապես՝ տեսչական գործերի կառավարման մոդելը: Ես չեմ վարանում օգտագործել ակադեմիական բառը, Շուշիյում ստեղծվել են ակադեմիական կրթական արժեքներ, այնտեղ ստեղծվել են կրթամշակութային բարձրակարգ արժեքներ, այնտեղ եղել է լուսավորական միջավայր:
«Այսօր Շուշին պատանդ է քոչվորների ձեռքին, և մենք պետք է պահենք Շուշիի թեման օրակարգում, և Շուշին որպես հայկական կրթամշակութային քաղաքակրթության օրրան պետք է նորից դառնա հայկական»: Լուսինե Ղարախանյան