Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Բաքուն հասավ իր ուզածին և հիմա նույնիսկ մտադիր չէ խոսել Երևանի հետ

14 Նոյեմբերի 2024, 12:12

(Երևանի կողմից Ալիևի պահանջների կատարման ևս մեկ վտանգավոր հետևանք)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանը, ստանալով Հայաստանից ցանկալին (Երևանի համաձայնությունը Բաքվում COP29 գագաթնաժողովի անցկացմանը), չի արել Հայաստանի ակնկալվող զիջումները․ Բաքուն շարունակում է գերության մեջ պահել տասնյակ հայերի (չհաշված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը), ինչպես նաև չի ստորագրել Երևանի հետ ոչ միայն «խաղաղության պայմանագիրը», այլև նույնիսկ «մտադրությունների մասին համաձայնություն»:

Ավելին, Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարություններն ասում են, որ Բաքվում այժմ կարծում են, թե Հայաստանի հետ նույնիսկ խոսելու բան չկա: Ադրբեջանը ստացել է ցանկալին՝ COP29-ը լեգիտիմացրել է Արցախի կլանումը, ինչպես նաև տվել է «կանաչ լույս» «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի իրականացման համար: Այսինքն՝ Բաքվի համար մաքսիմում պլանը կատարվել է, և Ալիևը մտադիր է վերադառնալ Հայաստանի հետ բանակցություններին (մասնավորապես՝ Երևանի նոր պահանջների ներկայացմանը) միայն գագաթնաժողովից հետո:

«Հայաստանն ու Ադրբեջանը կվերադառնան խաղաղության պայմանագրի տեքստի քննարկմանը հաջորդ ամիս», — ՏԱՍՍ-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Իսկ ի՞նչ պահանջների մասին է խոսքը: Միջազգային դատարանի կողմից Ադրբեջանի հայցին Երևանի երկու առարկությունները բավարարելու որոշումը մեկնաբանելով՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է այն մասին, որ երկիրն ի գիտություն է ընդունել այդ որոշումները, ինչպես նաև նշել է, որ «Ադրբեջանը ձգտում է վնասի փոխհատուցման և ֆինանսական փոխհատուցման՝ միջազգային իրավունքների «Հայաստանի կողմից խախտումների» համար այլ միջազգային իրավական հարթակներում, ներառյալ շրջակա միջավայրի և էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացմանը օկուպացիայի ընթացքում»:

Այսինքն՝ Ադրբեջանը «օկուպացիայի» համար դրամական փոխհատուցում է ուզելու Նիկոլ Փաշինյանից, ով Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս, իսկ իրեն՝ որպես անջատողականության կողմնակից, ֆինանսավորող երկրի ղեկավար։ Ինքը՝ Փաշինյանը, երկիրը տարել է այնպիսի փակուղի, որը Բաքվին թույլ է տալիս գնալով ավելի շատ նոր պահանջներ առաջադրել Հայաստանի Հանրապետությանը։ Արդեն պարզ է, թե ինչի մասին է լինելու «նոր բանակցային գործընթացը», որի մասին խոսել է Հիքմեթ Հաջիևը, և որը պիտի սկսվի դեկտեմբերին։

Հայաստանի ներկա պատմական զարգացման փուլում խնդիրների մեծամասնությունը կրում է սուբյեկտիվ բնույթ, և այսօրվա իրավիճակը Երևանի և Բաքվի բանակցությունների հետ կապված դրա վառ վկայությունն է:

Մտածե՛ք այդ մասին…»։