Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Բաքվի պատերազմը Երևանի դեմ ընդամենը «հարվա՞ծ է BP-ի գործարար համբավին»

28 Նոյեմբերի 2023, 10:55

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Նիկոլ Փաշինյանի ուրբաթ օրվա ասուլիսը կարողացավ մեծ աղմուկ բարձրացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Փաշինյանն իր ասուլիսով ոչ միայն հայեցակարգային նոր բան չառաջարկեց հանրությանը, այլ նույնիսկ չկարողացավ ապահովել, որ իր ասուլիսը մեկ օրից ավելի մնա տեղեկատվական օրակարգի առաջին տեղում։ Ուղիղ հեռարձակման ավարտին Փաշինյանի խոսքերի նկատմամբ լրատվամիջոցների և սոցցանցերի նույնիսկ աննշան հետաքրքրությունը մարեց։

Բայց դա չխանգարեց Փաշինյանի խոսքերին լրացուցիչ լարվածություն ստեղծել արտաքին քաղաքական հարցերում։ Մասնավորապես, Հարավային Օսիայի և Աբխազիայի ղեկավարները, ինչպես նաև աբխազ խորհրդարանականները արձագանքել են Վրաստանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին Փաշինյանի հայտարարությանը։

Այսպես, Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևն ասել է, որ «իր ժողովրդին դավաճանած» քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի կարծիքը որևէ նշանակություն չունի։ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան իր հերթին հիշեցրել է Փաշինյանին, որ Աբխազիայի հայերն ունեն այն ամենը, ինչ Փաշինյանը չի կարողացել երաշխավորել Արցախի հայերին, որոնք իր քաղաքականության արդյունքում բախվել են պետականության փլուզման և իրենց հայրենի հողից զանգվածային արտագաղթի ողբերգությանը։

Փաշինյանն իսկապես «նոր բարձունքներ է նվաճում»՝ նվիրվածություն ցուցաբերելով Արևմուտքին՝ հանդիպելով Վլադիմիր Զելենսկու հետ, հանդիպելով Սվետլանա Տիխանովսկայայի հետ, անտեսելով ՀԱՊԿ և ԱՊՀ հովանու ներքո անցկացվող իրադարձությունները, Հարավային Օսիան և Աբխազիան ճանաչելով որպես Վրաստանի տարածքային ամբողջականության մաս։ Չզարմանաք, եթե Փաշինյանը շուտով հայտարարի Հայաստանում Թայվանի դեսպանատուն բացելու անհրաժեշտության մասին: Այս հայտարարությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս անձամբ Փաշինյանի ընտրած կուրսը` ոչ միայն աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն, այլև առճակատում Ռուսաստանի Դաշնության հետ։

Այնուամենայնիվ, մինչ Փաշինյանը «աջ ու ձախ» ճանաչում էր ոչ միայն Ադրբեջանի, այլև Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ամերիկյան ևս մեկ հաստատություն նախազգուշացրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր մոտալուտ պատերազմի մասին։

Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտը (AEI) հայտարարել է բրիտանական նավթագազային British Petroleum-ի (BP) հեղինակությանը Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում սպառնալիքի մասին։ «Եթե Ադրբեջանը, վստահ լինելով գազային իր եկամուտների վրա, փորձի ամբողջությամբ ոչնչացնել ամենահին քրիստոնեական պետությունը, BP-ի համար անհնար կլինի խուսափել հեղինակության վրա բիծից»,- գրում է ինստիտուտը։

American Enterprise Institute-ը անկախ պահպանողական հետազոտական ​​ինստիտուտ է, որը հիմնադրվել է 1943 թվականին: Ինստիտուտը ոչ կառավարական կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են Microsoft-ը, Motorola-ն, American Express-ը, ExxonMobil-ը, Chevron-ը, AT&T-ն և այլն:

Ուշադրություն դարձրեք ձևակերպմանը, փաստորեն, Հայաստանի դեմ պատերազմը, որը շատ հավանական է, որ կբերի հազարավոր զոհերի, միայն «հարված է BP-ի հեղինակությանը, գործարար համբավ»։

Նոյեմբերի սկզբին The Guardian-ը նույնպես գրել էր British Petroleum-ի (BP) կողմից ադրբեջանական ագրեսիայի և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ֆինանսավորման մասին։

Ակնհայտ է, որ ուրբաթ օրը հերթական բեմադրված ասուլիսը տված Փաշինյանը լավ գիտի, թե որքան հավանական է ռազմական գործողությունների վերսկսումն արդեն իսկ բուն Հայաստանի տարածքում։ Սակայն, նա չի անդրադառնում այս թեմային այնքան մանրամասն, որքան հիմնի հնարավոր փոփոխության թեման կամ պատմության մեջ իր տեղը:

Այսպիսով, պատասխանելով հարցին, թե ինչպես կհիշեն իրեն սերունդները և ինչ տեղ նա կզբաղեցնեն հայ ժողովրդի պատմության մեջ, Փաշինյանն ասաց, որ եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ Պապ թագավորի մասին, պարզ է որ նա պատմության մեջ կլինեմ հերթական նեռը, դավաճանն ոխ հողատուն: Իրականում, շատ ուշագրավ նկատողություն Փաշինյանից՝ պատմագիտության և դրա անաչառության վերաբերյալ:

Դիտողություն, որը կարող է պատճառ լինել մտածելու, որ եթե Փաշինյանի մասին պատմությունը գրվի նույն ձեռքով, որը Արևմուտքում գրել է Միխայիլ Գորբաչովի պատմությունը (իսկ սա հենց այն է, ինչին Փաշինյան կարծես ձգտում է), ապա հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը մնա արևմտյան պատմագրության մեջ, ինչպես Գորբաչովի պեկ մեկը՝ մեծ բարեփոխիչ։ Մեծ դեմոկրատը, գուցե նույնիսկ Փաշինյանը, ինչպես Գորբաչովը, կարժանանա Խաղաղության Նոբելյան մրցանակին, , եւ թույլ կտան նաեւ ԽՍՀՄ նախկին նախագահի նման նկարահանվել մեկ, եթե ոչ ամերիկյան պիցցերիաի, ապա թուրքական խորթկարանի գովազդում։

Սակայն թե՛ Գորբաչովի, թե՛ Փաշինյանի դեպքում պատմությունը կարող է ավարտվել մի ամբողջ պետության ու միլիոնավոր մարդկանց կյանքի փլուզմամբ…