Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Բենդերը սխալվեց՝ «Օտար երկրները մեզ չեն օգնի, Արևմուտքը մեզ հետ չէ»

07 Օգոստոսի 2024, 12:04

 

(Փաշինյանը շատ ներդաշնակորեն «տեղավորվում» է արևմտյան քաղաքական առաջնորդների շարքերում)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ և քաղաքական ուժեր, որոնք փաստացի առաջնորդվում են Իլֆի և Պետրովի վեպերի հերոս Օստապ Բենդերի հայտնի կարգախոսով. «Օտար երկրները մեզ կօգնեն, Արևմուտքը մեզ հետ է»:

Միգուցե, այս պատճառով Հայաստանում դեռ կան քաղաքական դերակատարներ, որոնք կարծում են, որ այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները գործնականում իրականացնում են արևմտյան ծրագիրը ՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու, Իրանի հետ սահմանի մոտ լարվածության օջախ ստեղծելու, կտրելու Չինաստանը Հյուսիսից-Հարավ նախագծից (պլան, որի մասին օրեր առաջ բացահայտորեն խոսեց ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեյմս Օ’Բրայենը), ոմանց մոտ հույս կա, որ «Արևմուտքը ՀՀ-ում «խաղադրույք կկատարի» որևէ այլ քաղաքական գործչի վրա, ով «ավելի շատ Նիկոլ կլինի», քան ինքը՝ Փաշինյանը»։

Ըստ երևույթին, սերը Բենդերի բանաձևի նկատմամբ ստիպում է քաղաքական գործիչներին մտածել, որ ԱՄՆ-ը կարող է դատապարտել ոստիկանության գործողությունները հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ, երբ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ՀՀ Ազգային ժողով այցից հետո Փաշինյանի ոստիկանությունը ուժի կիրառմամբ ցուցարարներին ցրեց:

Գաղտնիք չէ, որ երկրների միջև հարաբերությունները կառուցված են տարբեր հիմքերի վրա՝ պետություններում ապրող ժողովուրդների ընդհանուր պատմության, երբեմն նույնիսկ մարտավարական, բայց այնուամենայնիվ շահերի համընկնում, ինչպես նաև պետությունների ղեկավարների անձնական հարաբերություններ։

Մենք արդեն նշեցինք, որ շահերի համընկնման տեսակետից Փաշինյանը լիովին գոհացնում է Արևմուտքին, բայց նաև անձնական որոշակի հատկանիշների տեսանկյունից ձեռնտու է նաև Հայաստանի արևմտյան գործընկերներին։

Փաշինյանը ցրում է ցուցարարներին Հայաստանում, նույնը Բրիտանիայում անում է տեղի վարչապետ Քիր Սթարմերը։ Նա ոչ միայն ցրում է ցուցարարներին, նրանց համար բազմաթիվ նոր տեղեր է պատրաստում երկրի բանտերում (ինչի մասին գրում է The Guardian-ը), այլև սպառնում է ցուցարարներին՝ հայտարարելով, որ նրանք կզղջան բողոքի ակցիաներին մասնակցելու համար։ Լիակատար նմանության համար պակասում է միայն այն, որ «Անդրանիկ Քոչարյանի բրիտանական անալոգը» սպառնա ցուցարարներին ուղարկել իրենց սահման, կամ, օրինակ, Ուկրաինա։

Փաշինյանի ներդաշնակությունն արևմտյան արդի միտումների հետ երևում էր նաև հայ-ամերիկյան վերջին «Eagle Partner 2024» զորավարժությունների ժամանակ, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, ուսումնական գործողությունները ուղղված էին «հակամարտող կողմերի հարաբերությունների կայունացման խնդիրների լուծմանը»: Պաշտոնականից մարդկային լեզվով թարգմանված զորավարժություննըրն ուղված էին ցուցարարներին ցրելու հմտություններ ձեռք բերելուն, ինչը կարող է շատ օգտակար լինել Փաշիյանի համար այս աշնանը։

Միգուցե լավ է, որ հայ քաղաքական գործիչները կարդում են սովետական դասական վեպերը, բայց լավ կլիներ, որ նրանք ընդունեին՝ Բենդերը սխալ էր. «Օտար երկրները մեզ չեն օգնի, Արևմուտքը մեզ հետ չէ»:

Ի դեպ, ևս մեկ նրբերանգ. իսկ Հայաստանի քաղաքական դաշտը չի՞ ցանկանում որևէ կերպ արձագանքել Ջեյմս Օ’Բրայենի հայտարարություններին՝ Հայաստանին որպես գործիք օգտագործելու Արևմուտքի համաշխարհային պատերազմում Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Չինաստանի դեմ։ Ինչո՞ւ է լռում Հայաստանի քաղաքական դաշտը, թե՞ արևմտյան երկրների վիզաներն ավելի կարևոր են, քան սեփական երկրի անվտանգությունն ու ամբողջականությունը։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հիմա եթերում