Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Բնակարանները թանկանում են

09 Դեկտեմբերի 2025, 18:15

Հայաստանի անշարժ գույքի շուկան շարունակում է մնալ բավական ակտիվ վիճակում: Դրա մասին վկայում են և՛ անշարժ գույքի գործարքների թվի աճը, և՛ գների: Հատկանշանական, որ ոչ վաղ անցյալում՝ մեկ- երկու ամսվա կտրվածքով որոշակի գնային տատանում նկատվում էր: Այսօվա պատկերը խոսում է կայուն աճի մասին: Ինչո՞վ կարող է սա պայմանավորված լինել:

Նախ՝ ցուցանիշների մասին:

2025 թվականի հոկտեմբերի տվյալներով անշարժ գույքի հետ կապված գործարքների ընդհանուր թիվը կազմել է 22738: Այս թիվը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ ավելացել է 618-ով, այս տարվա սեպտեմբերի համամետ՝ 1754-ով:

Պետք է նշել, որ ընդհանուր գործարքների ամենամեծ մասնաբաժինն անշարժ գույքի առքուվաճառքինն է։ Մեկ ամսում առքուվաճառքի թիվն ավելացել է 619-ով՝վկայելով պահանջարկի մասին:

Պահանջարկի մասին են «խոսում» նաև, օրինակ, բազմաբնակարան շենքերի մեկ քառակուսի մետրի միջին շուկայական արժեքները, որոնք ևս սեպտեմբեր ամսվա համեմատ հոկտեմբերին ավելացել են: Հստակ է՝ կա պահանջարկ, որը մի քանի գործոնով կարող է պայմանավորված լինել:

Գործոններից մեկը հիփոթեքային վարկավորմամբ եկատմահարկի վերադարձի առկայությունն է, որի հնարավորությունը շատ կառուցապատողներ դեռ ունեն: Երկրորդ գործոնը, կառուցապատողների կողմից տարատեսակ ճկուն մեխանիզմներով աշխատելն է, օրինակ՝ տարաժամկետ վճարումների հնարավորությունների համակարգը: Մյուսը՝ բանկերի կողմից ֆինանսավորման հնարավորությունները, որից ևս հանրությունն ունի օգտվելու ցանկություն: Ցանկացած պարագայում կա տպավորություն, որ որոշակի շտապողականություն կա, ինչը վերոնշյալ գործոնների ժամանակավոր լինելը հաշվի առնելով, շատ հասկանալի է:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում արդյունքում․ շուկան շարունակում է տաքանալ՝ ենթադրելով բազմաթիվ ռիսկեր, օրինակ՝ հանրության վարկային բեռի շարունակական աճ, ռիսկեր ֆինասնաբանկային ոլորտի համար, ռիսկեր՝ կառուցապատման ոլորտի համար:

Բայց այսօրվա վիճակը ենթադրում է նաև, որ պահպանվող, եթե չասենք՝ աճող պահանջարկի արդյունքում հանրության համար թանկ կլինեն բանկային պրոդուկտներն ու ծառայությունները: Օրինակ՝ վարկերը կշարունակեն սպասարկվել բարձր տոկոսադրույքով։

Հիմա եթերում