Բնակչության դրամական եկամուտները նվազել են
22 Մարտի 2024, 15:00
Վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը վիճակագրորեն բավական բարձր աճ է արձանագրում, որը ռիսկային է ու խնդրահարույց: Խնդիրն այն չէ, որ իրականության մեջ չկա այդ աճը, այլ այն, որ նախ տնտեսության իրական կարողությունների արտացոլանք չէ, ապա՝ չեն ապահովում բնակչության համար առնվազն համարժեք բերեկեցության աճ: Իսկ որոշ տվյալներ, կարծես նաև հակառակի մասին են խոսում:
Մասնավորապես, 2022 թվականի համեմատ տնային տնտեսությունների՝ մեկ շնչին բաժին ընկնող դրամական եկամուտները նվազել են ընդհանուր առմամբ 2.7%-ով: Ընդորում, խոսքը վերաբերում է 2022թ-ին, երբ տնտեսական տարին ամփոփել ենք երկնիշ աճով: