Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Դավիթ Սահակյանց․ «Արցախի, իրական մտավորականության և ընտրված ուղու մասին». «Ալֆա զրուցակից»

06 Ապրիլի 2026, 20:00

«Ալֆա զրուցակից» փոդքասթի շրջանակում Alpha News-ի գլխավոր խմբագիր Տիգրան Քոչարյանը զրուցել է նկարիչ և մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցի հետ։

Զրույցը սկսվել է մասնագիտական ընտրության պատմությունից․ Սահակյանցը պատմել է, թե ինչպես ծնողների ազդեցությունը դեր խաղաց իր ճանապարհի ընտրության մեջ։ Նա անդրադարձել է նաև ԿՎՆ-ի տարիներին՝ հիշելով իր առաջին գրված կատակն ու քննարկելով, թե արդյոք այդ փորձը օգնում էր, թե խանգարում աշխատանքին։

Հաջորդ թեման բանակի տարիներն էին․ զորակոչվելու փորձառությունը և այդ փոփոխության դժվարությունները։ Սահակյանցը կիսվել է Արցախյան պատերազմի հիշողություններով, մասնավորապես՝ Շուշիի ազատագրման դրվագներով։ Նա ընդգծել է, որ կյանքը փոխվել է, և այլևս ռոմանտիզմ չի մնացել։

Զրույցում քննարկվել է նաև «Սահակյանց» ազգանվան պատմությունը, Արշավիր Սահակյանցի դերը, ինչպես նաև հարցը՝ արդյոք բոլոր Սահակյանցները նույն ոլորտից են։ Դավիթ Սահակյանցը պատմել է իր հայրիկի գլուխգործոցների կյանքի կոչման պատմությունը։

Նա անդրադարձել է Կինոգործիչների միության հետ ունեցած հարաբերություններին, դուրս գալու պատճառներին, ինչպես նաև մտավորականների արտագաղթի թեմային։

Զրույցի կարևոր մասը եղել է այն հարցը, թե ինչպես կարելի է ապահովել, որ խելացի մարդկանց խոսքը լսելի լինի, և արդյոք դրա համար հարթակ չկա։ Քննարկվել են նաև 2021թ․ ընտրությունների արդյունքները և իշխանության հանդեպ ժողովրդի վերաբերմունքը։

Նա անդրադարձել է Փաշինյանի խաղաղության մասին խոսքերին և դրանց հակասությանը՝ պատերազմների իրականության հետ։

Զրույցի ավարտին Սահակյանցը շեշտել է, որ եթե մենք ապրում ու ստեղծագործում ենք այս երկրում, պետք է ամեն ինչ անել, որպեսզի դուրս բերենք ՀՀ-ն այս վիճակից։ Նա ընդգծել է իշխանափոխության անհրաժեշտությունը և պատասխանել հարցին, թե եթե փոքր Դավիթը հնարավորություն ունենար կրկին ընտրելու իր ճանապարհը, արդյոք նույնը կընտրեր։