Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Եկամուտներն անհամաչափ են բաշխվում

05 Օգոստոսի 2025, 18:00

Բնակչության իրական եկամուտներին առնչվող տվյալները հերթական ցուցիչներից է՝ հասկանալու, թե ինչպիսին է երկրի տնտեսությունն ու տնտեսական աճը՝ ներառականության համատեքստում: Այլ կերպ ասած՝ բնակչության քանի՞ տոկոսն ու որքանո՞վ է իրապես օգտվում տնտեսության շարժից:

Եվ այսպես՝ այս տարվա մայիսին Հայաստանում աշխատողների թիվ կազմել է 790 328: Նույն ժամանակահատվածում միջին ամսական աշխատավարձը կազմել է 294 009 դրամ: Միջին աշխատավարձի անընդհատ աճի մասին հաճախ ենք լսում, որը քարոզչական տիրույթում կարող է թողնել տպավորություն, որ բնակչության եկամուտներն աճում են, հետևապես՝ նաև ճիշտ են բոլոր այն գնահատականները, թե մենք ավելի լավ ենք ապրում: Բայց եկեք միասին հասկանանք՝ իրականում աշխատող բնակչության քանի՞ տոկոսն ի՞նչ եկամուտ ունի:

Ըստ գործունեության տեսակների՝ աշխատողների թվաքանակի և միջին աշխատավարձի վիճակագրությունն իրականությանը մոտ պատկեր է ցուցադրում, շատ ավելի մոտ, քան վերոնշյալ քարոզչությունն է: Աշխատողների ամենամեծ մասնաբաժինը առևտրի, կրթության և մշակող արդյունաբերության ճյուղերում են: Զբաղվածների միջին ամսական աշխատավարձերը կազմել են մոտավորապես 212 հազար, 165 հազար և 233 հազարական դրամ: Այս մարդկանց թիվն ընդհանուրի մեջ կազմում է 45 տոկոս:

Եթե գանք հակառակ սկզբունքից, փորձելով հասկանալ, թե որ ոլորտների աշխատողներն են ամենաբարձր միջին ամսական աշխատավարձ ստանում, ապա կտեսնենք, որ խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական և ապահովագրական գործունեության և հանքարդյունաբերության ոլորտում զբաղվածներինն է: Նորից կրկնենք՝ խոսքը միջին աշխատավարձին է վերաբերում: Եվ, ըստ պաշտոնական տեղեկատվության, ՏՏ և ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում զբաղվածների աշխատավարձերը կազմում են մոտ 1 մլն դրամ, իսկ հանքարդյունաբերության ոլորտում՝ շուրջ 530 000 դրամ: Բայց այդ ոլորտի աշխատողների թվաքականը միասին կազմում է ընդանուրի 9,5 տոկոսը:

Ստացվում է, որ Հայաստանում մայիսի դրությամբ շուրջ 790 000 աշխատողների մոտ 45 տոկոսը ստանում է 200 դրամին մոտ միջին ամսական աշխատավարձ, և անգամ 10 տոկոսը չի գերազանցում աշխատողների՝ բարձր աշխատավարձերի ցուցանիշներով: Սա եկամուտների անհամաչափ բաշխվածության մասին է, ինչն իր հերթին տնտեսական աճի ոչ ներառականությունն է վկայում:
Եվ իհարկե, այս պատկերն ուղիղ առնչություն ունի բնակչության կենսամակարդի հետ, և ամենաիրական պաստախանն է ավելի լավ ապրելու մասին տարվող քարոզչության: