Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Եկեղեցու դեմ արշավը թուրքերի պահանջն է. «Ժողովուրդն է խոսում»

26 Հուլիսի 2025, 10:00

«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում մենք հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։

«Թուրքերի պահանջն են կատարում։ Նման բան նախկինում չենք տեսել»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը՝ խոսելով Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների սկսած արշավի մասին։

Քաղաքացիները անընդունելի են համարում եկեղեցու դեմ հարձակումները։ «Նույնիսկ պետականություն կորցնելուց հետո համախմբվել ենք եկեղեցու շուրջ և նորից ստեղծել մեր պետականությունը։ Սա անընդունելի է։ Չգիտեմ՝ որտեղից հայտնվեց այդ անձը»,- ընդգծել է քաղաքացիներից մեկը։

Հայ Առաքելական եկեղեցին, ինչպես նշել են քաղաքացիները, հայ ազգի պահպանման միակ միջոցն է։ «Մեր պետության ամրության հիմքում հավատքն է։ Եվ եթե չունենանք ամուր եկեղեցի, մեր ազգը կկործանվի»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։