Եկեղեցու դեմ իշխանությունների արշավը լիակատար անօրինականություն է․ «Ժողովուրդն է խոսում»
06 Դեկտեմբերի 2025, 11:00
«Ժողովուրդն է խոսում». Alpha News-ի այս նախագծի շրջանակներում հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում և ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների շուրջ։
«Կարծում եմ, որ պետք է դիրքորոշում որդեգրենք՝ ուղղված դեպի Ռուսաստանը։ Դա կլինի ամենաճիշտը»,- նշել է հարցախույզի մասնակիցներից մեկն՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական կուրսին։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին՝ քաղաքացիներն ընդգծել են, որ դրանք անհրաժեշտ է կարգավորել, բայց, միևնույն ժամանակ, չի կարելի կորցնել ինքնիշխանությունը, սեփական դեմքն ու արժանապատվությունը:
«Վիճելի հարց է։ Գուցե ժողովրդի համար լավ կլիներ կարգավորել հարաբերությունները, բայց ցեղասպանության մասին մոռանալ չի կարելի։ Գործընկերությունը հնարավոր է միայն բիզնեսի, ապրանքների մատակարարման ոլորտում, բայց եղբայրական հարաբերություններ թուրքերի և հայերի միջև անհնար են»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։
Հարցվածներից մեկն էլ նշել է՝ ստեղծված իրավիճակում մեղավոր է հենց հայ ժողովուրդը, որը տրվել է էժան պոպուլիստական հայտարարություններին։
Հարցախույզի մասնակիցները նաև ընդգծել են. «Նախկինում եղել է թե՛ վատը, թե՛ լավը, բայց ռազմական գործողությունները ցույց տվեցին բոլոր թույլ կողմերը։ Պատասխանատուն, ավելի շուտ, Փաշինյանն է. նա շատ բան է արել»։
Խոսելով Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավի մասին՝ Alpha News-ի հարցման մասնակիցներն ընդգծել են, որ եկեղեցին չի կարելի օգտագործել քաղաքական նպատակներով։
«Ցավոք, դա չի սազում մեր ժողովրդին, իրավիճակն այնքան էլ լավ չէ։ Եկեղեցուն չի կարելի անդրադառնալ քաղաքական իրավիճակներում։ Անկեղծ ասած, դա լիակատար անօրինականություն է»,- ասել է մասնակիցներից մեկը։
Քաղաքացիները նաև անդրադարձել են ազգային բարերար և գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը՝ նշելով, որ յուրաքանչյուրն իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի։
«Մարդը, ով միշտ օգնել է ժողովրդին, արտահայտել է անձնական կարծիք, և նրան ձերբակալել են։ Դա սխալ է։ Նա կարևոր մարդ է Հայաստանի համար։ Շատ վատ է, որ այդպես եղավ։ Հույս ունենք՝ նրան շուտով կազատեն»,- ընդգծել են հարցվածները։