Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025․ Ի՞նչ է լինելու | ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | «Հյուրընկալ Մոսկվան» «Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ»

Էլ ի՞նչ կցանկանար տեսնել Բաքուն ՀՀ-ում, որը Փաշինյանը դեռ չի ապահովել

22 Ապրիլի 2025, 19:20

(«Պատերազմի կուսակցության» իշխանության հիմքը Հայաստանի բնակչության մշտական ահաբեկումն է)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Այսօրվա Հայաստանում ամենուր կարելի է տալ հետևյալ գլխավոր հարցը. էլ ի՞նչ կցանկանար տեսնել Բաքուն ՀՀ-ում, որը Փաշինյանը դեռ չի ապահովել: Եվ սա ոչ թե էմոցիոնալ հարցադրում է, այլ առավելագույնս ռացիոնալ ձևակերպում: Վերջին 2-3 օրվա իրադարձություններին նայելով՝ կարելի է համոզվել այս հարցի արդարացիության և արդիականության մեջ:

Նշված օրերին Հայաստանում տեղի ունեցավ հետևյալը.

— Երկրի քաղաքական իշխանության ոչ մի ներկայացուցիչ չմասնակցեց Սուրբ Զատկի տոնական պատարագին, ինչը ևս մեկ անգամ ցույց տվեց պետության աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև առկա անդունդը: Սա չէ՞ այն, ինչ Թուրքիան և Ադրբեջանը կցանկանային տեսնել Հայաստանում։

— Փաշինյանը կրկին քննադատեց Հայաստանի գործող և նախորդ Սահմանադրությունները՝ հայտարարելով, որ դրանց վերաբերյալ հանրաքվեներն, իբր, չեն արտացոլել ժողովրդի կամքը: Նա կարծում է, որ գործող իրավակարգի և ժողովրդի միջև պետք է լինի «օրգանական կապ», ինչը ենթադրում է ՀՀ իրավական համակարգի հետագա «ապամոնտաժում»: Սա չէ՞ այն, ինչ Թուրքիան և Ադրբեջանը կցանկանային տեսնել Հայաստանում:

«Պատերազմի կուսակցությունը» շարունակում է վախեցնել ժողովրդին պատերազմով, այն դեպքում, երբ հենց նրանք բերեցին պատերազմն ու պարտությունը մեր տուն: Եվ սա քաղաքական գնահատական չէ, այլ օրացույց: 2020 թվականին Հայաստանն առաջնորդում էր Փաշինյանը: Օրացույցը չես հերքի: Ամեն դեպքում, Հայաստանի ժողովրդին շարունակում են վախեցնել: Սա չէ՞ այն, ինչ Թուրքիան և Ադրբեջանը կցանկանային տեսնել Հայաստանում:

Եվ, այնուամենայնիվ, էլ ի՞նչ կցանկանար տեսնել Բաքուն ՀՀ-ում, որը Փաշինյանը դեռ չի ապահովել: Պատասխանn ակնհայտ է՝ Բաքուն կցանկանար չտեսնել իր կողքին նաև երկրորդ հայկական պետությունը: Եթե դա տեղի ունենա, ապա տարածաշրջանում ժամանակավորապես խաղաղություն կհաստատվի: Բայց դա գերեզմանային խաղաղություն կլինի, նույնպիսի խաղաղություն, ինչպիսին այսօր կա հայկական Արցախում:

Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հիմա եթերում