Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Մեծ ռեպորտաժ Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. ընտրություն ոչ թե ճաշակի, այլ՝ կարողությունների

28 Մարտի 2025, 19:20

 

Օրակարգային դարձած քննարկումը՝ դեպի ԵՄ, թե՞ ԵԱՏՄ-ում, օրինակելի գնահատման պարագայում ոչ թե նախասիրությունների կամ երազանքի, այլ՝ «հողի վրա» կարողությունների դիտարկման տիրույթում պետք է լինի: ԵՄ-ին անդամակցության համար պահանջվող չափորոշիչները (անգամ միայն տնտեսականները դիտարկելիս) շատ են, բարդ ու բազմազան:

Խնդիրը նրանում չէ, որ այդ չափորոշիչներին չպետք է ձգտել հասնել, այլ պարզ իրողության մեջ դա կարող է ընդհուպ տասնամյակներ պահանջել: Իսկ այդ ընթացքում խելամիտ չէ փակել այն հնարավորությունների խողովակը, որը փաստացի տալիս է ԵԱՏՄ-ն:

«Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծի ընդունումով՝ ՀՀ-ն ԵԱՏՄ գործընկերների մոտ առաջացնում է հեռացողի ընկալում: Հասկանալի է՝ այդ դեպքում այն բոլոր հնարավորությունները, որոնք ունի ՀՀ-ն ԵԱՏՄ-ից, կսահմանափակվեն: Այսօր փաստացի, ՀՀ տնտեսությունն ու աճը առավելապես հենց ԵԱՏՄ-ից եկող հնարավորությունների վրա է խարսխված: Չունենալով դրանք, կամ ունենալով սահմանափակ, մենք կորցնում ենք մեր տնտեսական ներուժն ու կարողությունները՝ դրանով իսկ է՛լ ավելի կրճատելով եվրոպական շուկայի չափորոշիչներին հասնելու մեր հնարավորությունները:

Իսկ փաստերի մասով, անդադառնանք բազմաթիվ բաղադրիչներից մեկին՝ ՀՀ արտաքին ատևտրաշրջանառությանը:

Մասնավորապես՝ այս տարվա հունվար- փետրվարին բավական մեծ անկում է ապրել: Թողնենք դրա պատճառները և ֆիքսենք այն, որ առևտրում ամենամեծ մասնաբաժինը հենց ԵԱՏՄ-ի (առավելապես ՌԴ-ի) հետ ունեցած առևտրին է բաժին ընկնում: Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ դեպի Հայաստան մտնող արտարժույթի զգալի մասը հենց արտաքին առևտրի միջոցով է, հետևաբար, այս ուղղության հետ խնդիր ունենալու դեպքում մենք էականորեն կկորցնենք արտարժութային մուտքերը: Իհարկե, հարցն ունի նաև սոցիալական բաղադրիչ՝ ի դեմս ոլորտում զբաղվածների:
Սա փաստ է և կրկնենք, թե ինչ է այսօր տալիս ՀՀ-ին ԵԱՏՄ-ն, և հատկապես ինչ կկորցնենք դրանից հրաժարվելու դեպքում։